14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Սուրուչի ողբերգության ժամանակ օգտագործվել է ռուսական արտադրության պայթուցիկ նյութ

Թուրքիայի Սուրուչի շրջանում տեղի ունեցած պայթյունի վայրում ոստիկանությունը շարունակում է մանրակրկիտ հետաքննություն վարել: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ պայթուցիկը պատրաստված է եղել ռուսական արտադրության տրինիտրոտոլուոլ (տրոտիլ) նյութից, գրում է Ermenihaber.am-ը: Ոստիկանությունը ուսումնասիրում է նաև  տարածքը վերահսկող տեսանկարահանող սարքերի տեսագրությունները: Դրանցից մեկում երևում է, թե ինչպես է  գլխաշորով մի կին մտնում մշակութային կենտրոնի այգի, որտեղ տեղի է ունեցել […]

Սեյրան Օհանյանն այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր, տվել հրահանգներ

Սույն թվականի հուլիսի 21-22 ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն […]

Ավտովթար Երևան-Սևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Հուլիսի 22-ին, ժամը 05.17-ին ահազանգ է ստացվել, որ Սևան-Երևան ավտոճանապարհին` Աբովյանի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 20-րդ կմ-ում բախվել են «ԶԻԼ 130» մակնիշի 32 SO 823 պետհամարնիշով բեռնատար (վարորդ` 1968 թ. ծնված […]

Ջուր չի լինելու

 «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, ջրագծի վթարով պայմանավորված, ս.թ. հուլիսի 22-ին ժամը 9.30-ից դադարեցվել է Դավթաշենի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 4-րդ բնակելի զանգվածների ջրամատակարարումը: Ներկայումս ընթացող վերանորոգման աշխատանքները ըստ նախնական տվյալների նախատեսվում է ավարտել այսօր երեկոյան ժամը 22.00-ին, որից հետո կվերականգնվի նշված տարածքների ջրամատակարարումը: Ժամկետների վերանայման դեպքում կծանուցվի լրացուցիչ:             […]

Քաղավիացիայի պետը շարունակում է հարստանալ. Ժողովուրդ

Մի կողմից Հայաստանի քաղավիացիայի ոլորտը քայքայվում է, բայց դրան զուգահեռ ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետ Արտյոմ Մովսիսյանը շարունակում է հարստանալ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Մովսիսյանն իր պաշտոնավարման տարիներին կարողացել է սեփական ռեստորանը «հիմնել», նրա անվան հետ է կապվում Երևանի Շիրվանզադե փողոցում գտնվող «Տիշինա» ռեստորանը: Վերջինս նաև «Շկոդա» մեքենայի պաշտոնական ներկրողն է ՀՀ-ում: Իհարկե, Մովսիսյանն իր ունեցվածքի […]

Շարունակվում են հարկային օրենսդրության բարեփոխումների շուրջ քննարկումները

Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են պատասխանատու գերատեսչությունների ղեկավարները: Արծարծվել են, մասնավորապես, ՀՀ երկարաժամկետ ու կայուն տնտեսական աճի ապահովման, արտահանման խթանման, բիզնես միջավայրի բարելավման, մրցունակության բարձրացման և  ներդրումների ներգրավման հեռանկարներին ու հնարավորություններին վերաբերող հարցեր: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում քննարկվել են ըստ ուղղությունների […]

Ովքեր ներկա կլինեն այսօր Ծառուկյանի եկեղեցու բացմանը. Ժողովուրդ

Այսօր՝ ժամը 17-ին, Նոր Հաճնում տեղի կունենա ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցված Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու բացման արարողությունը: «Ժողովուրդի» տեղեկություններով՝ իշխանությունների ողջ վերնախավը մասնակցելու է բացման արարողությանը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Եկեղեցու օծման արարողությունն իրականացնելու է անձամբ կաթողիկոս Գարեգին Բ-ն: Ի դեպ, ըստ լուրերի՝ Գագիկ Ծառուկյանի քավոր, ռուսաստանաբնակ, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանը ևս Մոսկվայից […]

Հակառակորդը ողջ գիշեր կրակել է, օգտագործել ականանետեր, գնդացիրներ

Հուլիսի 21-ի ողջ օրվա ընթացքում Ադրբեջանի զինուժըշարունակել է ինտենսիվորեն խախտել հրադադարի պահպանման ռեժիմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նշված ժամանակահատվածում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 160 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1600 կրակոց, այդ թվում` 60 միլիմետրանոց […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի