04 Հունիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեյրան Օհանյանն այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր, տվել հրահանգներ

Սույն թվականի հուլիսի 21-22 ին, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը այցելել է հարավ արևմտյան սահմանագոտու զորամասեր: Նախարար Սեյրան Օհանյանը նախ և առաջ այցելել է առաջնագիծ, եղել տարբեր դիրքերում, տեղում ուսումնասիրել առաջնագծի օպերատիվ իրավիճակը, դիրքերում տեղի ունեցող մարտավարական և ծառայողական փոփոխությունները: Սեյրան Օհանյանը իրեն ուղեկցող բարձրաստիճան հրամանատարների հետ քննարկել է մարտական ծառայության և կազմակերպչական հարցերի լայն շրջանակ, լսել նրանց զեկույցները, տվել համապատասխան հրահանգներ:

Այս մասին ֆեյսբուքյան հանրագրում տեղեկացրել է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

KFC

Արխիվ

Հունիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ