Արտադրվել է շուրջ 95 հազար տոննա ծիրան

Հանրապետությունում գրեթե բոլոր գյուղատնտեսական մթերքների մասով ընթանում են բերքահավաքիաշխատանքներ։ Հուլիսի 22 ի դրությամբ, օպերատիվ տվյալներով` հանրապետությունում արտադրվել է շուրջ 140 հազար տոննապտղի և հատապտղի համախառն բերք, այդ թվում` շուրջ 95 հազար տոննա ծիրանի համախառն բերք, որը 2013թվականի ցուցանիշը (88.8 հազար տոննա) գերազանցում է ավելի քան 6 հազար տոննայով: Հատկապես ծիրանի բարձր բերք է ստացվել Արմավիրի, Արագածոտնի և Արարատի մարզերից: Հանրապետությունում ծիրանի բերքահավաքի աշխատանքները դեռևս շարունակվում են: