14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Գորիսում ոստիկանների մասնակցությամբ ծեծկռտուքի դեպքով ՀՔԾ-ում հարուցվել է քրգործ

2015 թվականի հունիսի 14-ին ՀՀ ոստիկանության Գորիսի բաժնի աշխատակիցներ Արամ Ա.-ն և Նվեր Ն.-ն զեկուցագրեր են ներկայացրել հիշյալ բաժնի պետին, որ նույն օրը՝ ժամը 19:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի մի խումբ բնակիչներ անհիմն վիճաբանել են իրենց հետ, որի ընթացքում, կոպիտ կերպով խախտելով հասարակական կարգը, տվել են հայհոյանքներ և հարվածներ հասցնել իրենց: Քաղաքացի Գրիգոր Դ.-ն էլ հիշյալ […]

Ջուր չի լինելու

«Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքների պատճառով ընդհատված ջրամատակարարումը Շենգավիթում, ինչպես եւ նախատեսվել էր, վերականգնվել է ս. թ. հուլիսի 22-ին ժամը 8.00-ին: Ցավոք, 1 ժամ անց վթարվել է ջրագիծը, որով պայմանավորված նորից դադարեցվել է Շենգավիթ վարչական շրջանի Նորագավիթ թաղամասի, Արշակունյաց պող. 127, 135 Ա, Բ, Գ, Դ, Ե համարների, […]

Կյանքից հեռացել է Սարգիս Կիրակոսյանը

Կյանքից հեռացել է լիբանանահայ մտավորական, Մեծի Տան Կիլիկիո կաթողիկոսության հայագիտական բաժնի տնօրեն, բանաստեղծ, թարգմանիչ Սարգիս Կիրակոսյանը: Նա վախճանվել է հուլիսի 21-ին` կեսգիշերին:  Ժամանակակից հայ բանաստեղծության կարկառուն դեմքերից Սարգիս Կիրակոսյանը եղել է «Բագին» գրականության ու արվեստի հանդեսի փոխխմբագիրը: Նա իր յուրահատուկ վաստակն է ունեցել արաբական գրականությունը հայերեն թարգմանելու մեջ:

Փորձում էր ինքնասպան լինել

Հուլիսի 21-ին, ժամը 22.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշենի կամրջին՝ ճաղավանդակների վրա կանգնած, կասկածելի վարքագծով քաղաքացի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնություն: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը և ՃԿԱԿ օպերատիվ խումբը: ՃԿԱԿ ՀԽԳ հրահանգչի հետ տարված բանակցություններից ընթացքում 1997 թ. ծնված Ժ. Հ.-ը հեռացվել է կամրջից և հանձնվել […]

Վարորդը ղեկին քնել է. Ռուսաստանում սարսափելի ավտովթարը 11 հոգու կյանք է խլել /ֆոտո, վիդեո/

Այսօր առավոտյան Ռուսաստանի Կրասնոյարսկի շրջանում սարսափելի ավտովթար է տեղի ունեցել, միմյանց են բախվել երթուղային ավտոբուսն ու բեռնատարը: Վթարի արդյունքում 11 հոգի մահացել է, եւս 28 հոգի վիրավոր է, նրանց թվում երեխաներ կան, գրում է РИА “Новости” –ն: Ուղեւորատար ավտոբուսում 43 հոգի է եղել, որոնցից 3-ը` երեխաներ: Նախնական տվյալներով` բեռնատարի ուղեւորը քնել է ղեկին, մեքենան դուրս է […]

Ազգային խայտառակություն է. պատմաբանը «գետինն է մտել» ամոթից /վիդեո/

Պատմաբան Գևորգ Յազիչյանը չի համարում, որ Հայոց ցեղասպանությանը սկսվել է 1915 թ-ին, առաջինը եղել է 1894-96 թվականներին: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հավելելով, որ սխալ է, երբ խոսում ենք հարյուրամյակի մասին, արյունոտ իրադարձությունները օսմանյան թուրքերն ավելի վաղ են սկսել: Ամեն դեպքում խոսելով հարյուրամյակի միջոցառումներից՝ նա ասաց, որ բավականին արագ անկում է արձանագրվում այս […]

Ադրբեջանն իրավիճակի կտրուկ սրացման է գնում

Նույնիսկ Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այցն ու ներկայությունը տարածաշրջանում Ադրբեջանին զերծ չպահեց առաջնագծում կտրուկ ակտիվանալուց: ԼՂՀ ՊԲ հաղորդմամբ՝ «ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում այսօր՝ ժամը 14:00-ից սկսած, առաջնային գծի արևելյան (Մարտունու և Ասկերանի) ուղղությամբ հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 միլիմետրանոց ականանետերից ու ՌՊԳ-7 տիպի նռնականետերից կրակի […]

Պարույր Հայրիկյանը դիմում է քաղաքական ուժերին

Նախապէս ներողութիւն եմ խնդրում բոլոր այն քաղաքական ուժերից, որոնց հետ անձնական կապ հաստատել չեմ կարողացել՝ հրաւիրելու յուլիսի 24-ի հրապարակային քննարկումներին։ Այժմ փորձում եմ այս կերպ ուղղել սխալս։ Բաւարար ժամանակ կայ։ Հրաւիրում եմ բոլորին. բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք այս ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ <<ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ>> առիթով հրապարակաւ՝ քաղաքացիների ներկայութեամբ խօսք ունեն ասելու եւ ցանկութիւն՝ լսելու ուրիշների խօսքը։ Սահմանադրութիւնը մեր […]

Մի՞թե հրաշք չէ

Մի՞թե հրաշք չէ Աստծո պարգևած ամեն մի օրը: Մի՞թե հրաշք չէ, որ այսօր ևս մեր աչքերը բացեցինք: Սաղմոսերգուն ասում է. «Տե՛ր, եթե շրթներս բացես, բերանն իմ կ՚երգի օրհնությունը քո» (Սաղմոս 50.17): Ուրեմն մենք էլ ամեն առավոտ ամեն ինչից առաջ փառք տանք Աստծուն բացվող օրվա համար: Բարի ու խաղաղ օր աշխարհին…. Տեր Մարկոս

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված