Ազգային խայտառակություն է. պատմաբանը «գետինն է մտել» ամոթից /վիդեո/
Պատմաբան Գևորգ Յազիչյանը չի համարում, որ Հայոց ցեղասպանությանը սկսվել է 1915 թ-ին, առաջինը եղել է 1894-96 թվականներին: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա՝ հավելելով, որ սխալ է, երբ խոսում ենք հարյուրամյակի մասին, արյունոտ իրադարձությունները օսմանյան թուրքերն ավելի վաղ են սկսել: Ամեն դեպքում խոսելով հարյուրամյակի միջոցառումներից՝ նա ասաց, որ բավականին արագ անկում է արձանագրվում այս շարքում: Միայն վերջերս մեկ միջազգային գիտաժողով է գումարվել ցեղասպանության թանգարանում, իսկ դրանից բացի վերջին երեք ամիսներին այլ միջոցառում չի եղել:
«Ավելի շատ մենք զբաղված ենք մեր կոտորածները ներկայացնելու աշխարհին, քան մեր սերունդներին բացատրելու խորհուրդն այս իրադարձությունների»,-նկատեց նա: Պատմաբանը հարյուրամյակի միջոցառումների շարքում դրականն է տեսնում, օրինակ՝ Հռոմի պապի խոսքը, նրա արտասանած Ցեղասպանություն բառը:
Բանախոսը նկատեց, որ սփյուռքում էլ շտապողականություն կար՝ փորձում էին ինչ-որ բան ցույց տալ: «Շտապողականություն ցուցաբերելով՝ Արամ Վեհափառը ապրիլի 24-ի օրերին օծեց նոր աբեղաներին՝ նրանց կոչելով հարյուրամյակի հետ կապված ինչ-որ անուններով, առանց որ նրանք ավարտեն Դրդեվանքի դասընթացները»: Պատմաբանը նաև ազգային խայտառակություն համարեց այն, որ արաբ ծանոթներից մեկը ցույց է տվել բջջային հեռախոսի մեջ մի պատկեր՝ հայկական եկեղեցի, որ սրբադասելէ Մեսրոպ Մաշտոցին, հայկական արձանագրություն չի ունեցել, այլ այլ լեզուներով միայն: «Դա խայտառակություն է»,-շեշտեց Յազիչյանը:
Նա ասաց, որ Հայաստանը փորձում է բոլոր պետությունների հետ լավ լինել, սակայն. «Դիվանագիտություն խաղալ պետք չէ, դրա ժամանակը չէ, մեզ փորձում են մոռացնել տալ ամենակարևորը՝ հողը: Դրածոների միջոցով մեզ փորձում են մոռացնել տալ մեր հայրենիքը, հայրենիքի գրավված լինելու ցավալի փաստը, որը պիտի մեզ մղի մեր ապագա ծրագրերին, որ մենք կարողանանք ամբողջացնել մեր հայրենիքը: Երբ հիշողությունը կորցնում ես, քեզ ասում են՝ սա քոնը չի արդեն, վերջ, արդեն դու դրանից հետո որևէ հավակնության իրաունք չունես»: