Պերմյակովի դատաքննությունը կսկսվի մինչև օգոստոսի 10-ը. Ժամանակ

«Ժամանակը» գրում է.
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հուլիսի 26-ին Հայաստան-Ռուսաստան միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ իր երախտագիտությունն է հայտնում Ռուսաստանի իրավապահ մարմիններին և մասնավորապես դատախազությանը այս տարի հունվարին Գյումրիում կատարված անմարդկային հանցագործության բացահայտման նպատակով Հայաստանի դատախազության հետ արդյունավետ համագործակցության համար:
Նախագահն ընդգծել էր, որ սպանության մասով գործը Հայաստանի քննչական կոմիտեի վարույթ հանձնելու որոշումը և Հայաստանի համապատասխան ատյանի կողմից հետագա դատաքննությունը շարունակելու որոշումը արտացոլում է գործընկերության և եղբայրության ոգին և լիովին համապատասխանում է Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազայի կարգավիճակի մասին հայ-ռուսական համաձայնագրի դրույթներին:
Այս հայտարարությունից գրեթե մեկ ամիս անց մեզ հայտնի դարձավ, որ Հայաստանի և Ռուսաստանի համապատասխան ծառայությունների միջև ձեռք բերված համաձայնության շրջանակներում Վալերի Պերմյակովի գործով առաջին դատաքննությունը պետք է տեղի ունենա մինչև օգոստոսի 10-ը: Դատաքննության առաջին նիստը պետք է տեղի ունենա Գյումրիում, 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում՝ հատուկ այդ նպատակով առանձնացված և կահավորված տարածքում: Ըստ մեր աղբյուրի՝ Ռուսաստանի իշխանություններն արդեն համապատասխան միջոցներ են հատկացրել ռազմաբազայի սրահներից մեկը վերանորոգելու և դատական նիստի անցկացման համար անհրաժեշտ պայմաններով կահավորելու համար:
Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում: