26 Հունվարի, Երկուշաբթի, 2026
KFC

Արդարադատության նախարարի թեկնածուների ևս երկու անուն. Հայկական ժամանակ

«Հանրապետական շրջանակներում խոսվում է, որ վարչապետ Հովիկ Աբրահամյանը արդարադատության նախարարի պաշտոնում տեսնում է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր Արփինե Հովհաննիսյանին, ով նախկինում աշխատել է սույն նախարարությունում:

 Այս նշանակման ուղղությամբ աշխատում է նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը: Ի դեպ, վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո էլ, երբ նոր էր ձևավորվում կառավարությունը, Հովիկ Աբրահամյանը այդ պոստում հենց Արփինե Հովհաննիսյանին էր տեսնամ, սակայն Բաղրամյան 26-ում այլ որոշում կայացվեց: Արփինե Հովհաննիսյանը վատառողջ էր և կարողացավ մեկնաբանություն տալ, ընդամենը ասաց, որ իրեն նման առաջարկ չի եղել: Այս պահին, փաստորեն, արդարադատության նախարարի 2 թեկնածուի անուն է շրջանառվում՝ Արփինե Հովհաննիսյան և Կորյուն Նահապետյան:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ