18 Օգոստոսի, Երկուշաբթի, 2025
KFC

Սեպտեմբերին Հայաստանում լուրջ իրադարձություններ են սպասվում. Հայկական ժամանակ

«Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը երեկ «Հայկական ժամանակի» թղթակցի հետ զրույցում հայտարարել է, որ Հայաստանում «ընդդիմադիր նոր օրակարգ եւ նոր կոնսոլիդացիա է ձեւավորվում», որը, սակայն, հիմա կուլիսային է եւ խմորման փուլում:

«Եղել են որոշակի շփումներ, ու կա նախնական ընդհանրություն, որ պետք է կոնսոլիդացիա՝ կյանքի որակը փոխելու համար: Հավատացած ձեզ ասում եմ՝ լուրջ կոնսուլտացիաներ կան եւ դրանք հիմա էլ գնում են»,-ասել է Կարապետյանը՝ հավելելով, որ ինքը նույնպես ընդգրկված է այդ քննարկումներում: ՆԺԿ ղեկավարի խոսքով՝ ինֆորմացիայի եւ շփումների արդյունքում իր համար հատկապես անակնկալ է եղել, որ սահմանադրական փոփոխությունների դեմ հանդես են գալու «ոչ կտրուկ դիրքորոշում հայտնող ընդդիմադիրները»:

Կարապետյանը նաեւ ասել է, որ հեռախոսային շփումներ է ունեցել որոշ ընդդիմադիր գործիչների հետ ու այդ զրույցներից հետո տպավորություն է ստացել, որ կոնսոլիդացիան լինելու է լայն. «Կարծում եմ՝ մինչեւ սեպտեմբեր այս կոնսուլտացիաների փուլը կշարունակվի, իսկ արդեն սեպտեմբերին ամեն ինչ ավելի ռեալ կլինի»,-նշել է նա:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ