13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Օդի ջերմաստիճանը կբարձրանա

Ուշադրություն Հանրապետության հովտային շրջաններում ստեղծվել է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ Հանրապետության տարածքում` Հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 2-3 աստիճանով: Երևանում` Հուլիսի 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Երեկոյան ժամերին հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:

«Շանգալի խեղված ճակատագրերը»` ականատեսի լուսանկարներում

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը: Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել: Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը:  Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ […]

Դեմ գնալով ստորությանը.Հայրիկյանը իր և Սիրունյանի հաշտությունից

«Այո, ես եւ Ալեքսանդր Սիրունյաննն իսկապես հաշտություն ենք կնքել, որովհետեւ տեղի ունեցածը պիտի համարել թյուրիմացության»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:  Տեղեկացնենք, որ  2013 թվականի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար ձերբակալված մեկ այլ նախագահի թեկնածու`Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայց էր ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ, քանի որ […]

Կարճ ու կոնկրետ՝ դեմ ենք Ջերմուկի շրջակայքում Ամուլսարի ոսկու արդյունահանմանը

Ամուլսարն՝ իր չորս գագաթներից երեքը հարթեցնելու, Ջերմուկը որպես առողջարանային գոտի հեղինակազրկելու, Սևանա լճի որպես հատուկ պահպանվող ջրային ավազան վտանգելու, Սպանդարյան ջրամբարն ու Որոտան և Արփա գետերի ավազաններն ապականելու, Գնդեվազ գյուղն ամբողջությամբ ցիանիդով ու այլ թունավոր թափոններով լի փոշու տակ առնելու, Կարմիր գրքում գրանցված նորահայտ բուսատեսակը վերացնելու, Կարմիր գրքում գրանցված բազմաթիվ կենդանատեսակների միգրացիոն ուղիները և թռչնատեսակների […]

Հայրիկյանը կանցնի կոնկրետ քայլերի /վիդեո/

ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կետ առ կետ անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին: Հայրիկյանը մասնավորապես նշեց.« Դեռևս հուլիսի 12-ին , այսինքն՝ «բարեփոխված» սահմանադրության հրապարակումից երեք օր առաջ ես իմ դիմագրքային էջում գրել եմ.«Բոլորս սկսենք մտածել այն բանի մասաին, որ ռազմավարական նշանակության Սահմանադրական բարեփոխումների հարցից շեղելու հյամար ՝ դյուրամարս հետևանք, […]

Ադրբեջանում դատական գործ են հարուցել Ստերլիգովի դեմ

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Շուշի քաղաքում հաստատված ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի նկատմամբ: Այս մասին համատեղ հայտարարություն են տարածել Ադրբեջանի արտգործնախարարությունն ու գլխավոր դատախազությունը: Ստերլիգովը «մեղադրվում» է Ադրբեջանի դեմ «բացահայտ կոչերի» եւ ադրբեջանական պետական սահմանը «ապօրինաբար» խախտելու մեջ:  Հիշեցնենք, որ Ռուսաստանցի հայտնի գործարար, «Ալիսա» սակարանի հիմնադիր Գերման Ստերլիգովը լքել է Ռուսաստանը […]

Երեխայի սեռի որոշման ժողովրդական մեթոդներ

Հղիության թեստի դրական արդյունքը երջանկություն է ցանկացած կնոջ համար:Եվ գրեթե բոլորն  անհամբեր են իմանալու  երեխայի սեռը  նախքան ուլտրաձայնային հետազոտությունը: Այս մասին գրում է impoqrik.am կայքը: Ահա այստեղ օգնության են  գալիս  ժողովրդական  մեթոդները, որոնք կիրառել են մեր նախնիները: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս մեթոդները գիտական հիմնավորում չունեն և ճշգրիտ արդյունք չեն երաշխավորում: Ըստ սեռի որոշման […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված