13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Համանախագահները մեկնել են Բաքու` քննարկելու ԼՂ կարգավորման հարցը

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ մեկնել են Բաքու` ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցը քննարկելու Ադրբեջանի իշխանությունների հետ: Այդ մասին Թվիթերի իր էջում գրել է ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: «Այսօր Բաքվում հանդիպումներ կլինեն նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցը: Կողմերի պատրաստակամության և կամքի առկայության պարագայում բանակցային կարգավորումը հնարավոր է»,- նշել է […]

Ստորացված զինվորը ինքնասպան է եղել.Ժամանակ

«Ժամանակ» թերթը գրում է. Վերաքննիչ քրեական դատարանում ավարտվեց Սերյոժա Կարապետյանի, Արմենակ Ավետիսյանի, Ռազմիկ Խանյանի գործով բերված վերաքննիչ բողոքների քննությունը: Գործը քննվել է Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում Անդրանիկ Մնացականյանի նախագահությամբ: Ժամկետային զինծառայող, ջոկի հրամանատար, կոչումով՝ կրտսեր սերժանտ Սերյոժա Կարապետյանը, ըստ դատական ակտի, 2012 թվականի մայիսի 18-ից մինչև հունիսի 1-ը ընդգրկված է եղել մարտական դիրքում՝ որպես […]

Կտեղափոխվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ՌԴ իրավապահների միջեւ ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել: Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ […]

Իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում.Ժամանակ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Մեր տեղեկություններով՝ իշխանությունը վերջնական որոշում է կայացրել արդարադատության նոր նախարարի հարցում, և ընտրությունը կանգ է առել ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանի վրա:  Մեզ հասած տեղեկություններով՝ Կ. Նահապետյանին արդարադատության նախարարի պաշտոնում հաստատելու համար ամենամեծ շահագրգռությունը հանդես է բերում ՀՀԿ-ական Սամվել Ալեքսանյանը. Նահապետյանը Ս. […]

Սահմանին իրավիճակը դեռ լարված է

Հուլիսի 22-ին եւ լույս 23-ի գիշերը հակառակորդը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի  շփման գծի ողջ երկայնքով  հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 130 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաեւ ականանետերից ու նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 1500 կրակոց: ԼՂՀ պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը շարունակում են վերահսկել օպերատիվ իրադրությունը եւ անհրաժեշտության դեպքում […]

Ծառուկյանի դեսպան խնամի Անդրանիկ Մանուկյանը Նոր Հաճնում ստիպված է եղել դատարկել գրպանները.Հայկական ժամանակ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. Երեկ Նոր Հաճնում տեղի է ունեցել Գագիկ Ծառուկյանի ֆինանսավորմամբ կառուցած Սբ. Ամենափրկիչ եկեղեցու բացումը: Այս անգամ Ծառուկյան ընտանիքը մատաղի սեղան չի գցել ինչպես արել էր Աբովյանի Սբ. Հովհաննես եկեղեցու բացման օրը 2013թ. մայիսի 14-ին: Բայց այս անգամ նույնպես հարյուրավոր ընչաքաղց, սոցիալական խնդիրների մեջ խեղդված քաղաքացիներ են կուտակվել Նոր Հաճնի եկեղեցու բակում, […]

Նախարարական պորտֆե՞լ է առաջարկվել.ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը մտերիմների շրջանում ասել է, թե իշխանությունները մտադիր են ՀՀ արդարադատության նախարարի թափուր մնացած պորտֆելը «հանձնել» իրենց՝ ՀՅԴ-ին: Ավելին՝ լուրեր կան, որ Արծվիկ Մինասյանին արդեն իսկ այդ պաշտոնն առաջարկվել է: Երեկ «Ժողովուրդ»-ը փորձեց այս տեղեկությունները ճշտել ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանից: Նա կտրականապես […]

Հրդեհներ

Հուլիսի 22-23-ը ՀՀ ՏԿԱԻՆ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես՝ Երևանի Քանաքեռ ՀԷԿ-ի մոտակայքում այրվել է 1200 քմ, Հրազդանի կիրճում՝ մանկական երկաթուղու մոտակայքում՝ 200 քմ, «Մալականի» այգու մոտակայքում՝ 2000 քմ, Գլինկայի փողոցի թիվ 19 շենքի մոտ՝ 400 քմ, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանին հարակից տարածքում՝ 5000 քմ, […]

Սահմանային սելֆիները ուշանում են.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. Նախորդ օրը հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կտրուկ լարվեց, և, ի տարբերություն հրադադարի ռեժիլյի խախտման նախորդ դեպքերի, այս անգամ ադրբեջանական կողմը օգտագործել էր հրետանային, խոշոր տրամաչափի գնդացրային տեսակի զինատեսակներ, ինչպես նաև՝ նռնականետներ: Բարեբախտաբար հայկական կողմը զոհեր և վիրավորներ չի ունեցել:  Անցած տարի, երբ հուլիսի վերջին հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը լարվեց, Հայաստանի պաշտոնյաները սկսեցին մեկը […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված