13 Հուլիսի, Կիրակի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 2015

Հայրը 2-ամյա դստերը մոռացել է ավտոմեքենայում. երեխան մահացել է

Սլովակիայում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հայրը 2 տարեկան դստերը մոռացել է ամբողջովին փակված ավտոմեքենայի մեջ եւ գնացել աշխատանքի, ինչից հետո աղջնակը մահացել է, հայտնում է Ria.ru-ն: 56-ամյա տղամարդը պետք է դստերը` Քրիստինային, տաներ մանկապարտեզ, սակայն մոռացել է նրա մասին: Երբ անցորդների կողմից կանչված ոստիկանները բացել են ավտոմեքենան, երեխան մահացած է եղել: «Անշունչ երեխայի դին […]

Մարդը կանգնած է պատի տակ ու նահանջի տեղ չունի.Հերմինե Նաղդալյան

Եվրոպայի խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը արել է դարակազմիկ հայտարարություն՝    «Առանց Ադրբեջանի և մյուս հարևանների հետ հարաբերությունների նորմալացման Հայաստանի ճակատագիրը կարող է անկանխատեսելի լինել»: Նա պատասխանել է նաև Երևանում Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամլո ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ադրբեջանի հասցեին հնչեցված մեղադրող հայտարարությանը: Իլհամ Ալիևը գտնում է […]

Ոստիկաններին տեսնելով Հայկը փորձել է կուլ տալ անհայտ զանգվածը

Հուլիսի 22-ին, ժամը 20.45-ին, ոստիկանության Շենգավիթի ու Աշտարակի բաժինների և կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ԹԱՇԴՊՎ ծառայողները, թմրանյութ պահելու կասկածանքով, Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 5/3 հասցեից «Ֆոլքսվագեն» մակնիշի ավտոմեքենայով բերման են ենթարկել 1991 թ. ծնված Հայկ Մ.-ին և 1990 թ. ծնված Հովհաննես Ա.-ին, որի ընթացքում ավտոմեքենայի վարորդ Հայկ Մ.-ն իր ձեռքում եղած պոլիէթիլենային պարկը, […]

Խուլիգանություն ալկոհոլի ազդեցության տակ

Հուլիսի 22-ին, ժամը 23.30-ին, ոստիկանության Վայքի բաժին է դիմել 1947 թ. ծնված Գրիգոր Գ.-ն և հաղորդում  տվել, որ նույն օրը, ժամը 20.00-ի սահմաններում, համագյուղացին` 1968 թ. ծնված  Զոհրաբ Լ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, իրենց բակում` ընտանիքի անդամների և հարևանների ներկայությամբ, շուրջ 30 րոպե վիճաբանել է իր հետ, քաշքշել, տվել հայհոյանքներ, խանգարել ընտանիքի հանգիստը, անհարգալից վերաբերմունք […]

Հայաստանի քաղաքացին Վրաստան է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին

Վրաստանի ոստիկանությունը ձերբակալել է ՀՀ քաղաքացի Արտակ Խ.-ին, որը այդ երկիր է բերել ավելի քան 57 կգ ամֆետամին: Այս մասին հաղորդագրություն է տարածել Վրաստանի ՆԳՆ-ն: ՀՀ քաղաքացին Վրաստան է մտել իր Toyota Land Cruiser մակնիշի մեքենայով: Ավտոմեքենայի բաքում ոստիկանությունն ավելի քան 96,4 լիտր հեղուկ է հայտնաբերել, որը թմրանյութ է պարունակել, հաղորդում է Sputnik Գռուզիա-ն: Արատակ Խ.-ն […]

Վթար Երևան-Սևան ավտոճանապարհին.կա տուժած

Հուլիսի 23-ին, ժամը 13.13-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Չարենցավան քաղաքի մոտակայքում, «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենան (բեռնված քարով) շրջվել է, կա տուժած, առկա է վառելիքի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության.Կարեն Ճշմարիտյան

«Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության» ,- այսօր,կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նախարարի փոխանցմամբ՝  Իրանը բազմամիլիոնանոց շուկա է, որը 37 տարի գտնվել է էմբարգոյի ներքո: Այդ երկրի տնտեսությունը լուրջ ներուժ ունի: «Այդ ներուժի որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի […]

Օձը տան մեջ էր

Հուլիսի 23-ին, ժամը 12.31-ին ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Մանուշակաձոր թաղամասի թիվ 1 տանը օձ է նկատվել. բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները բռնել են գյուրզա տեսակի օձ և տեղափոխել անվանգ տարածք:

Ողբերգական ավտովթար Սիսիան-Մեղրի ավտոճանապարհին.կա 4 զոհ

Հուլիսի 23-ին, ժամը 12.39-ին ահազանգ է ստացվել, որ Սիսիան-Մեղրի ավտոճանապարհի 18-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների` կա 4 զոհ և 2 տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Դեպքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
ՀունիսիՕգոստոսի

Ամենաընթերցված