23 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության.Կարեն Ճշմարիտյան

«Իրանի հետ կարելի է համագործակցել բոլոր հարցերում՝ առանց բացառության» ,- այսօր,կառավարության հերթական  նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը:

Նախարարի փոխանցմամբ՝  Իրանը բազմամիլիոնանոց շուկա է, որը 37 տարի գտնվել է էմբարգոյի ներքո: Այդ երկրի տնտեսությունը լուրջ ներուժ ունի: «Այդ ներուժի որոշակի օգտագործումը մեր երկկողմ համագործակցության մեջ շատ կարեւոր է եւ հեռանկարային Հայաստանի համար»,-նշեց  նախարարը:

Հիշեցնենք, որ հուլիսի 14-ին Վիեննայում Իրանի եւ «վեցնյակի» միջեւ համաձայնագիր է կնքվել, որի համաձայն, Իրանը պարտավորվում է կտրուկ նվազեցնել ցածր հարստացված ուրանի պաշարները, ինչպես նաեւ վերակառուցել Ֆորդոուի ստորգետնյա հարստացուցիչ գործարանը եւ Արաքի ծանր ջրի ռեակտորը, որպեսզի բացառի ռազմական նպատակներով միջուկային նյութերի ստացումը:

Փոխարենը Եվրամիությունը կդադարեցնի նավթային էմբարգոն եւ բանկային պատժամիջոցները: Իրանին հասանելի կլինի նաեւ Swift էլեկտրոնային բանկային համակարգը: Առեւտրային եւ ֆինանսական պատժամիջոցները կդադարեցնի նաեւ ԱՄՆ-ն:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ