12 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հայրը 2-ամյա դստերը մոռացել է ավտոմեքենայում. երեխան մահացել է

Սլովակիայում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Հայրը 2 տարեկան դստերը մոռացել է ամբողջովին փակված ավտոմեքենայի մեջ եւ գնացել աշխատանքի, ինչից հետո աղջնակը մահացել է, հայտնում է Ria.ru-ն:

56-ամյա տղամարդը պետք է դստերը` Քրիստինային, տաներ մանկապարտեզ, սակայն մոռացել է նրա մասին: Երբ անցորդների կողմից կանչված ոստիկանները բացել են ավտոմեքենան, երեխան մահացած է եղել:

«Անշունչ երեխայի դին գտել են փողոցներից մեկում կայանված ավտոմեքենայում: Երբ ոստիկանները բացել են ավտոմեքենան, աղջիկն արդեն կյանքի նախանշաններ ցույց չի տվել: Հնարավոր է, նա շնչահեղձ է եղել ավտոմեքենայում, որովհետեւ դրսում +33 աստիճան էր, իսկ երեխան ավտոմեքենայում անցկացրել է 6 ժամ»,- նշված է տեղեկատվության մեջ:

Երեխայի ծնողներն այժմ գտնվում են բժիշկների հսկողության ներքո:

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ