09 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Կտեղափոխվի՞.Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է.

Իրեն հասանելիք պատիժը Հայաստանում կրելու նպատակով հայ վարորդ Հրաչյա Հարությունյանի տեղափոխելու գործընթացը մոտենում է ավարտին: Այս խնդրի առնչությամբ ՀՀ արդարադատության նախարարության եւ ՌԴ իրավապահների միջեւ ընթացակարգային նամակագրությունն արդեն վերջին փուլ է հասել:

Մասնավորապես, Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու համար անհրաժեշտ գործառույթներից մեկն այն է, որ ՌԴ պատկան մարմինները փաստեն դրան խանգարող հանգամանքներ չլինելու մասին:

Մասնավորապես պետք է հստակեցվի, որ ՀՀ քաղաքացին Ռուսաստանում ֆինանսական պարտքուպահանջներ չունի: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՌԴ արդարադատության նախարարությունից Հայաստանի իրենց կոլեգաներին արդեն իսկ պատասխանել են, որ Հրաչյա Հարությունյանը, իր արարքի համար պատիժը կրելուց բացի, որեւէ այլ պարտավորություն չունի եւ ոչ մի անավարտ դատական գործընթացում ներառված չէ: Ուստի ենթադրվում է, որ Հրաչյա Հարությունյանին Հայաստան տեղափոխելու խնդիրն առաջիկայում կլուծվի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ