27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Երեխայի սեռի որոշման ժողովրդական մեթոդներ

Հղիության թեստի դրական արդյունքը երջանկություն է ցանկացած կնոջ համար:Եվ գրեթե բոլորն  անհամբեր են իմանալու  երեխայի սեռը  նախքան ուլտրաձայնային հետազոտությունը: Այս մասին գրում է impoqrik.am կայքը:

Ահա այստեղ օգնության են  գալիս  ժողովրդական  մեթոդները, որոնք կիրառել են մեր նախնիները: Իհարկե, պետք չէ մոռանալ, որ այս մեթոդները գիտական հիմնավորում չունեն և ճշգրիտ արդյունք չեն երաշխավորում:

Ըստ սեռի որոշման ժողովրդական մեթոդի`տղա է, եթե .

Կինն առավոտյան չի ունենում  սրտխառնոց և փսխում:

Գերադասում է աղի և թթու կերակուրներ, ինչպես նաև սպիտակուցով հարուստ մթերքներ`միս, ձուկ, կաթնամթերք:

Փորիկը սուր է և ուռուցիկ և նկատելի չէ հետևից:

Ապագա մայրիկը դառնում է ավելի գրավիչ:

Պտղի սրտի զարկերը րոպեում 140 են:

Ոտքերն նախկինի համեմատությամբ սառն են, իսկ ձեռքի ափերը`չոր:

Հաճախակի ունենում է գլխացավ:

Ողջ մարմնի վրա արագացել  է մազերի աճը:

Ամենայն հավանականությամբ աղջիկ է, եթե.

Առավոտներն  սկսվում են  սրտխառնոցով և անգամ փսխումով:

Ապագա մայրիկը ուտելիքներից գերադասում է միրգ և քաղցրավենիք:

Փորիկը կլոր է և բարձր:

Կրծքերը զգալիորեն մեծանում են, իսկ պտուկին հարակից մաշկը մգանում է:

Մանկիկի սրտի զարկերի թիվը րոպեում գերազանցում են 140-ը:

Ապագա մայրիկն ունենում է տրամադրության հաճախակի տատանումներ, բնավորությունը դառնում է բարդ:

Ապագա մայրիկը կորցնում է գեղեցկությունն ու գրավչությունը:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ