27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Շանգալի խեղված ճակատագրերը»` ականատեսի լուսանկարներում

Ազգային փոքրամասնությունների մշակույթի կենտրոնում երեկ բացվեց Իրաքի բնակիչ, ազգությամբ եզդի ֆոտոլուսանկարիչ Լոկման Մահմուդի «Շանգալի խեղված ճակատագրերը» խորագիրը կրող ցուցահանդեսը:

Լոկման Մահմուդը Շանգալի դեպքերն ու ցավը կարողացել է տեղավորել ֆոտոխցիկի կադրերում, որը, իր իսկ խոսքերով, բավականին դժվար է եղել:

Ըստ նրա՝ սարսափելի է նկարել սեփական ազգի ցավը:

 Մասնագիտությամբ տնտեսագետ Լոկմանը լուսանկարների շարքը ստեղծել է 6 ամսում՝ նպատակ ունենալով այս միջոցով աշխարհին ցույց տալ իր ազգի հետ կատարվող ոճրագործությունը: 

Ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ եզդի համայնքի ներկայացուցիչ Հասան Թամոյանը նշել է, որ եզդիների նկատմամբ կոտորածները դեռ շարունակվում են:

«Առ այսօր եզդի ժողովրդի քարավանները շրջում են անբողջ աշխարհում: Այդ սարսափելի կոտորածի ականատեսներից մեկն էլ մեր ազգի զավակ Մասուդն է: Գերտերությունների աչքի առաջ շարունակվում են կոտորածները», – ասել է նա:

Նշենք, որ սույն նկարների ցուցահանդեսը ներկայացվել է Թուրքիայի Իզմիր, Դիարբեքիր, Տիգրանակերտ քաղաքներում: «Ցուցահանդեսը բացվել է նաև Թուրքիայում, քանի որ մի շարք եզդի փախստականներ այս պահին այնտեղ են», – մեկնաբանեց Թամոյանը:

Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյանը տեղեկացրել է, որ Հայաստանյան ցուցադրությունից հետո լուսանկարները կցուցադրվեն նաև Իտալիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում և ԱՄՆ -ում:

«Հայաստանում այս ցուցահանդեսը անցկացնելու առաջարկը եղել է մեր կողմից: Այստեղ ցուցահանդեսի բացելու նպատակը ոչ միայն այն էր, որ Հայաստանում խոշոր եզդիական համայնք կա, այլ այն, որ մեր եղբայր ժողովուրդը ամենից լավը կհասկանա մեր ցավը»,- նկատել է Բաքոյանը:

Կանխավ շնորհակալությամբ՝ Ցուցահանդեսի կազմակերպիչ, «Շամս» մարդասիրական հասարակական կազմակերպության նախագահ Ռուստամ Բաքոյան, կազմակերպիչ Սաշիկ Սուլթանյան

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ