Հայրիկյանը կանցնի կոնկրետ քայլերի /վիդեո/
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը այսօր «Հենարան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ կետ առ կետ անդրադարձավ Սահմանադրական բարեփոխումների ներկայացված տարբերակին:
Հայրիկյանը մասնավորապես նշեց.« Դեռևս հուլիսի 12-ին , այսինքն՝ «բարեփոխված» սահմանադրության հրապարակումից երեք օր առաջ ես իմ դիմագրքային էջում գրել եմ.«Բոլորս սկսենք մտածել այն բանի մասաին, որ ռազմավարական նշանակության Սահմանադրական բարեփոխումների հարցից շեղելու հյամար ՝ դյուրամարս հետևանք, հարցեր են առաջ բերում: Բոլորից գաղտնի կամ անաղմուկ անտեսելով ԱԻՄ-ի ներկայացրած բացարձակ ժողովրդավարութէյան հայեցակարգը Վենետիկի հանձնաժողով է ներկայացվել իշխանության և նրա արբանյակների հայեցակարգը»,-տեղեկացրեց ԱԻՄ առաջնորդը:
«Ի դեպ առաջիկա օրերին դուք կարող է մի նորություն լսեք: Ես խոսում եմ աշխարհում սա արմատավորելու մասին: Մենք տեսանք,որ Սահմանադրական բարեփթոխումների հանձնաժողովը չի արձագանքում մեր մոտեցմանը: Այդ պատճառով 2014 թվականի սեպտեմբերին արդեն լրագրողների ներկայությամբ ևս մեկ անգամ ներակայացրինք: Եղավ այն, որ Գագիկ Հարությունյանը հրապարակավ ազդարարեց, որ կա նաև ԱԻՄ-ի հայեցակարգը: Մենք այդ երկրորդ տարբերակում ավելի որոշակի էինք նշում, թե կոնկրետ ինչ է հետաքրքրում: Հետո մենք բավականին խիստ դրեցինք հանձնաժողովի առաջ հարցը: Ասեցիքն, որ կա հայեցակարգ և դրա հետ պետք է հաշիվ նստեք»,-ընդգծեց Հայրիկյանը:
Հայրիկյանը տեղեկացրեց, որ չնայած պաշտոնապես հաստատվեց ԱԻՄ-ի ներկայացրած հայեցակարգը, բայց Վենետիկի հանձնաժողով ուղարկվեց միայն մեկ տարբերակ՝ ՀՀԿ-ինը:
Հայրիկյանը մտադիր է իր բողոքի ձայնը բարձրացնել և հրապարակավ քննարկումնե կազմակերպելուց զատ մտադիր է անցնել բողոքի այլ դրսևորումների:
«Հայ ժողովուրդը կա և թույլ չի տա իրեն խամաճիկի տեղ դնել»,-նկատեց Հայրիկյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: