11 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Դեմ գնալով ստորությանը.Հայրիկյանը իր և Սիրունյանի հաշտությունից

«Այո, ես եւ Ալեքսանդր Սիրունյաննն իսկապես հաշտություն ենք կնքել, որովհետեւ տեղի ունեցածը պիտի համարել թյուրիմացության»,-այսօր «Հենարան» մամուլի ակումբում  լրագրողների հետ հանդիպման ժամանակ  ասաց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:

 Տեղեկացնենք, որ  2013 թվականի նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձի համար ձերբակալված մեկ այլ նախագահի թեկնածու`Վարդան Սեդրակյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը հայց էր ներկայացրել Պարույր Հայրիկյանի դեմ, քանի որ ասուլիսներից մեկի ժամանակ ԱԻՄ առաջնորդը փաստաբանին անվանել էր «տականք, ստոր արարած, բոլշեւիկի ծնունդ»:

Սիրունյանը պահանջում էր պարտավորեցնել Պարույր Հայրիկյանին հեռուստատեսությամբ ներողություն խնդրել իրենից, ինչպես նաեւ փոխհատուցել 1 մլն դրամ:

 Կողմերն օրերս հաշտություն են կնքել, փաստաբանն էլ հրաժարվել է դրամական պահանջից:

 «Այո, ես և Ալեքսանդր Սիրունյանը իսկապես հաշտություն ենք կնքել, որովհետև տեղի ունեցածը պետք է համարել թյուրիմացություն:Բոլոր նրանք, ովքեր հայտարարում էին, որ մահափորձ չի եղել, չեն հասկանում, որ ՀՀ բարձր ղեկավարությունից սկսած, վերջացրած բժիշկներով, բոլորին  համարում էին ստախոս: Ինձ նույնպես: Դա, իսկապես, կարելի էր ամենախիստ բառերով գնահատել, ինչը ես արել եմ: Բայց խոսքը երբեք ուղղված չի եղել որեւէ անհատի, այլ երեւույթին: Զսպելու համար ստորությունը ես նման հայտարարություն եմ արել»,- ասաց Պարույր Հայրիկյանը:

Հայրիկյանը նշեց, որ ինքը ուրախ է, որ կարողացավ հաշտության գալ փաստաբանի հետ, հանդիպել նրա հետ ու բացատրելով հասկանալ.«Ուրախ եմ, որ այդ հաշտությունը կնքվեց և մաղթում եմ, որ բոլոր իրար հետ հակասություն ունեցող մարդիկ՝ իրար հետ հաշտվեն: Խոսքը մանավանդ չի վերաբերվել նրա մասնագիտական դրսևորումներին: Խոսքը վերաբերվել է այն մարդկանց, ովքեր հերքել են մահափորձը՝ զրպարտելով ինձ»,-հավելեց Հայրիկյանը:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ