11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2015

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում: […]

Աստղերի ամենազվարճալի ինքնանկարները /ֆոտո/

Աստղերը եւս մարդ են, եւ եթե սովորաբար նրանց լուսնակարում են պրոֆեսիոնալ լուսանկարիչները` թաքցնելով նրանց թերությունները, ապա երբեմն նրանք էլ ցանկանում են իրենք իրենց լուսանկարել այնպես, ինչպիսին որ կան այդ պահին, թեկուզ եւ ծիծաղելի տեսքով: 

Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել Աշխատանքի և սոցիալական հացերի փոխնախարարին

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության քրեական գործի նոր զարգացումներին անդրադարձան փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ: Դեռ 2014-ին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ԶԼՄ-ների միջոցով նամակ էին հրապարակել, որով բարձրաձայնել էին հաստատությունում տեղի ունեցող անօրինությունների մասին: Մասնավորապես՝ տնօրենի կողմից որոշ յուրացումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության […]

«Կրակն ենք ընկել Մաքսային միության ձեռքը»

Ազգային ժողովում քննարկվում է Ղրղզստանի՝ ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը: «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը դժգոհեց հիմնական զեկուցող, Միջազգային տնտեսական ինտերգրման և բարեփոխումների փոխնախարար Սուրեն Կարայանին, որ նախագծերը արտահերթ նիստ են բերվել հապճեպ, ու պատգամավորները չեն հասցրել դրանք ուսումնասիրել: «Եթե մեր ղրղզ բարեկամներն այդքան սրտատրոփ սպասում էին, որ մեր բախտակիցը դառնային, ապա մայիսի ութից հետո մենք երկու […]

Գյումրիում ռուս զինվորի դիակ է հայտնաբերվել` բռնության հետքերով

Քիչ առաջ Գյումրիի Մայր Հայաստան արձանի հարեւանությամբ հայտնաբերվել է երիտասարդ տղայի դի: Շիրակի մարզի դատախազությունից տեղեկացրել են, որ դիակի վրա բռնության հետքեր են հայտնաբերվել: Դեպքի հանգամանքները ճշտվում են: Տարածված տեղեկության համաձայն` մահացողը ՌԴ 102-րդ ռազմաբազայի զինծառայող է:   

Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպաններին

Հունիսի 15-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն աշխատանքային ճաշ ունեցավ Հայաստանում հավատարմագրված ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար Անդրեյ Սորոկինի հետ: Հանդիպմանը քննարկվեցին ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի՝ տարածաշրջան այցի արդյունքները, ԵԱՀԿ օրակարգային հարցերը: Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին անդրադառնալիս Էդվարդ Նալբանդյանը կարևորեց ԵԱՀԿ գործող նախագահ Իվիցա Դաչիչի հանդիպումը Արցախի Նախագահ Բակո Սահակյանի հետ՝ […]

Զինվորներին սեռական հայհոյանքներ տված ճաշարանի կին պետը կալանավորվեց

Զինծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը դատապարտվել է 15 օր ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»:  Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է […]

Շուն-գել մերն է. կերուխում ԱԺ-ում

Այսօր Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասրայնի ծննդյան օրն է: Պատգամավորին շնորհավորելու համար խմբակցություն էին շտապում ոչ միայն իշխանական խմբակցության պատգամավորները, այլև ընդդիմադիրները: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի հետ խմբակցություն եկան ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը: Քիչ հետո այստեղ եկավ նաև ՀԱԿ պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանը, ով նկատելով իրեն ուղղված տեսախցիկները՝ […]

Կապանում և Սիսիանում հիմնանորոգվում են միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներ

Միջպետական Մ2 ճանապարհի Գորիսից Կապան հատվածի հիմնանորոգումը սկսվել է 2014 թվականին: 5 կմ ընդհանուր երկարությամբ ճանապարհահատվածից 2.2կմ-ը շահագործման է հանձնվել դեռ անցյալ տարի: Վերանորոգված հատվածում ամբողջովին փոխվել է ճանապարհի հիմքը, փռվել է երկշերտ ասֆալտբետոնե ծածկ, տեղադրվել են արգելափակոցներ, ճանապարհային նշաններ, հիմնանորոգվել են ճանապարհամերձ առուները: Այս պահին բուռն թափով կառուցվում է մնացած ճանապարհահատվածների հիմնատակը: Իսկ ճանապարհի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի