11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2015

Ինչ են քննարկել Պուտինն ու Էրդողանը Բաքվում

Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում անցկացվող Եվրոպական խաղերի բացման արարողությանը մասնակցած Թուրքիա նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ինչպես տեղեկացնում է թուրքական «haber10» լրատվամիջոցը, մայիսի 13-ին Էրդողանը ժամանելով Բաքու նախ մասնակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից կազմակերպված ընթրիքին, որին ներկա են եղել նաև Ադրբեջան ժամանած տարբեր երկրների նախագահներ, որոնց թվում […]

Խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց

Ազգային ժողովում այսօր մեկնարկեց արտահերթ նիստը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ Վրաստանում ողբերգություն է տեղի ունեցել: ՀՀ խորհրդարանը մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը: Հիշեցնենք, որ կիրակի առավոտյան Թբիլիսիում տեղի ունեցած ուժգին ջրհեղեղի հետևանքով առնվազն 14 հոգի զոհվել է, 24-ը անհայտ կորած են, հաղորդել են տեղի իշխանությունները: Անդադար հորդառատ անձրևների հետևանքով վարարել է Վերե […]

Ողբերգական պատահար Երեւանում. տղամարդը ցած է ընկել ծառից եւ մահացել

Shamshyan.com-ը տեղեկացնում է, որ հունիսի 14-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 18:40-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թբիլիսյան խճուղու թիվ 2 շենքին հարակից ավտոտնակների մոտ ընկույզի ծառի տակ տղամարդու դի կա:  Ինչպես հայտնում է լրատվամիջոցը, մահացածը թիվ 2 շենքի բնակիչ, 61-ամյա Գագիկ Պետրոսյանն է եղել, ով, […]

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը

Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է Պետական դրոշի օրը: «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքն ընդունվել է Գերագույն Խորհրդի կողմից 1990թ.-ի օգոստոսի 24-ին: Իսկ 2006 թ.-ի հունիսի 15-ին ընդունվել է «ՀՀ դրոշի մասին» նոր օրենքը։ Հայաստանի Հանրապետության դրոշը ՀՀ պետական խորհրդանիշներից է։ Այն եռագույն է՝ վերևից ներքև կարմիր, կապույտ, նարնջագույն հորիզոնական հավասար շերտերով։ Կարմիր գույնը խորհրդանշում […]

Սերժ Սարգսյանի սկզբունքը /վիդեո/

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը փոխել է իր ազդեցության ոլորտը: «Նա կարող է զբաղվել բարեգործությամբ, բիզնեսով, սպորտով, այն ամենով, ինչը կապ չունի քաղաքականության հետ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը: Ըստ նրա՝ Ծառուկյանի և նախագահ Սերժ Սարգսյանի միասին հայտնվելը հասարակության առաջ նշանակում է, որ նախագահը հավատարիմ է մնում իր սկզբունքին, այն է` ինքը կարող է […]

Սուրբ Գայանե եկեղեցու մոտ ավտոմեքենա է այրվել /վիդեո/

Հունիսի 14-ին, ժամը 15.08-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Սբ. Գայանե եկեղեցու մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.16-ին, մարվել` 15.18-ին: Այրվել է «Վոլկսվագեն» մակնիշի 35 ՏՏ 286 պ/հ (վարորդ` Գ. Պ.) ավտոմեքենան` ամբողջությամբ:   

Թուրքիայի դեսպանին «տեղն են դրել» Մադրիդում

Ս.թ. հունիսի 9-ին Տոլեդոյում տեղի ունեցավ Եվրոպական լրագրողների ասոցացիայի կողմից կազմակերպված ամենամյա Անվտանգության և պաշտպանության միջազգային XVII սեմինարը: Միջոցառմանն, ի թիվս այլ հյուրերի, ներկա էին Իսպանիայի Թագավորության պաշտպանության նախարար Պեդրո Մորենեսը, Հետախուզության ազգային կենտրոնի տնօրեն Ֆելիքս Սանս Ռոլդանը, անվտանգության հարցերով պետքարտուղար Ֆրանսիսկո Մարտինես Վասկեսը և այլք: Քննարկման հիմնական թեման ջիհադիզմն էր՝ որպես ժամանակակից աշխարհի սպառնալիք, […]

Մեկնարկեց Գառնիկ Հովհաննիսյանի 20-րդ հուշամրցաշարը

Այսօր, 2015թ հունիսի 14-ին «ՄԻԿԱ» մարզապալատում մեկնարկեց Հայաստանից՝ ըմբշամարտի ձևերից առաջին աշխարհի չեմպիոն Գառնիկ Հովհաննիսյանի անունը կրող 20-րդ սամբոյի միջազգային հուշամրցաշարը, որը ավանդաբար կազմակերպում են Հայաստանի սամբոյի ֆեդերացիան ու Սամբոյի և ձյուդոյի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցը:   Այսօր մրցագորգ դուրս կգան 1998թ. ծնված և բարձր տարիքի շուրջ 100 ուժեղագույն սամբիստներ Շիրակի, Լոռվա, Գեղարքունիքի, Կոտայքի, Արմավիրի, Արտաշատի մարզերից, […]

Անձրեւներն ու կարկուտը կշարունակվեն

Հունիսի 15-ին` հյուսիսային շրջաններում, 16-19-ին` շրջանների զգալի մասում երեկոյան ժամերին և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 20-25մ/վրկ. արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի