11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2015

Մայրերը բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի զինյալ որդիներին

«Մայրերը հանուն կյանքի» (Mothers for Life) միջազգային կազմակերպության կանայք` 7 երկրներից բաց նամակ են հղել ԻԼԻՊ-ի ծայրահեղական խմբավորման զինյալ իրենց որդիներին, տեղեկացնում է bognews.org-ը: «Դուք մեզ լքեցիք՝ մեր կամքին դեմ գնալով: Դուք վտանգում եք ձեր կյանքը, խլում ուրիշներինը՝ ոտնատակ անելով մեզ՝ մեր ցավն ու մեր կյանքը»: Կանայք դիմել են իրենց որդիներին ու դուստրերին՝ կոչ անելով […]

Հայաստանը մասնակցեց Լիոնի «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառմանը

Հունիսի 12-ից 14-ը Լիոնի կենտրոնական «Բելքուղ» հրապարակում անցկացվեց «Հյուպատոսական տոնակատարություններ» ամենամյա միջոցառումը, որին մասնակցեց նաև Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը: Հունիսի 12-ին` միջոցառման պաշտոնական բացման արարողության ընթացքում, հայկական տաղավար այցելեց Լիոնի քաղաքապետ-սենատոր Ժերար Կոլոմբը: Նույն օրը` երեկոյան, միջոցառման շրջանակներում ներկա դեսպանների և հյուպատոսների պատվին Լիոնի քաղաքապետարանում քաղաքապետի կողմից տրվեց պաշտոնական ընթրիք, որին մասնակցեցին նաև Ֆրանսիայում ՀՀ […]

Արտոնություններ վնասվածք ստացող զինծառայողներին

 ԱԺ արտահերթ նստաշրջանի ժամանակ առաջին ընթերցմամբ քվերակության դրվեց անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի և ՀՀԿ-ական Արփինե Հովհաննիսյանի հեղինակած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Այն ընդունվեց 113 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ: Համաձայն առաջարկվող փոփոխության՝ զինծառայողները մարտական հերթապահություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականություններ […]

«Ոսկե Ծիրանը»` հեղինակավոր միջազգային ստուգատես

Հուլիսի 12-ին Երեւանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար 1600 հայտ է ներկայացվել՝ 105 երկրից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Արթուր  Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» -ը դարձել է մեր խորհրդանիշներից մեկը: « Փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսն է, և մեր յուրահատուկ այցեքարտը: «Ոսկե ծիրան»-ն այս տարի նույնպես պահպանելու […]

Վրաստանը ստացել է գործընկերների օգնության առաջարկը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմից հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար: https://www.facebook.com/GaribashviliOfficial?fref=ts Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ ստացել եմ աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետերից. զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի վարչապետները: «Նրանք պատրաստ են […]

Աննախադեպ

«Այս ծրագրի նախադեպը չենք ունեցել Հայաստանի հանրապետությունում»,-այսօր Ազգային ժողովում արտահերթ ելույթում ասաց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը՝ խոսելով «Ողջիի, Փխրուտի, Արծվանիկի պոչամբարներում կուտակված և կուտակվող, ինչպես նաև «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ընկերության գործունեության արդյունքում գոյացած և գոյացող արտադրական լցակույտերի մշակման ներդրումային ծրագրից»: Նա նշեց, որ այս ծրագրի անհրաժեշտությունը խիստ զգացվել է:  Ըստ Նաղդալյանի՝ այն բոլոր երկրները, որոնք […]

Փոքրիկ Կարինեն չի տեսնում աշխարհը, մենք կարող ենք նրան օգնել /վիդեո/

Փոքրիկ Կարինե Խշոյանը ծնվել է 2009 թվականին Արմավիրի մարզի գյուղ Նոր Արմավիրում: Երեխան ծնվել է թերհաս, կեսարյան հատումով: Ծնվելուց հետո միացվել է արհեստական շնչառության սարք, կերակրվել է զոնդով, ունեցել է ցնցումներ: Գտնվում է նեվրոպաթալոգի հսկողության տակ և ստացել է երկու վերականգնողական կուրս բուժում Հայաստանում, ևս մեկը՝ Անապայում: Երեխան ծնվել է Մանկական ուղեղային կաթվածով, ինքնուրույն նստում […]

Իվանիշվիլին խոստացել է օգնել ջրհեղեղից տուժածներին

Վրաստանի նախկին վարչապետ  Բիձինա Իվանիշվիլին հայտարարել է, որ կօգնի  Թբիլիսիում ջրհեղեղից տուժած բնակիչներին, ինչպես նաեւ հանրապետության իշխանություններին՝ կառուցելու նոր կենդանաբանական այգի: Այս մասին նշված է Իվանիշվիլիի «Քաղաքացի» ընկերությանՖեյսբուքյան էջի հայտարարությունում: «Բիձինա Իվանիշվիլին ցավում է Թբիլիսիում տեղի ունեցած ողբերգության համար եւ ցավակցություն Է հայտնում զոհվածներիընտանիքներին: «Քաղաքացի» ընկերությունն ամեն ինչ կանի տուժածներին սատարելու համար: Ընկերությունը նաեւ պատրաստ […]

Տարածաշրջանում ոսկրածուծի պատվաստման եզակի կենտրոն կունենանք

Հայաստանում արյունաբանությունը զարգացման մեծ հեռանկար ունի։ ՀՀ ԱՆ Պրոֆ. Ռ.Յոլյանիանվանարյունաբանականկենտրոնի արդիականացման ծրագրի շրջանակում ստեղծվում է ոսկրածուծի փոխպատվաստման բաժանմունք և ցողունային բջիջների հավաքագրման լաբորատորիա։ Հայաստանի Հանրապետության նախագահի անմիջական հսկողության ներքո իրականացվող այս ծրագրի արդյունքում 2016թ. կունենանք տարածաշրջանում եզակի կենտրոն, որտեղ  ոսկրածուծի փոխպատվաստման, ցողունային բջիջների անջատման, ինչպես նաև բաձր դեղաչափային քիմիաթերապիայի իրականացման համար ապահոված կլինեն միջազգային չափորոշներին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի