25 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

«Ոսկե Ծիրանը»` հեղինակավոր միջազգային ստուգատես

Հուլիսի 12-ին Երեւանում կմեկնարկի «Ոսկե ծիրան» միջազգային 12-րդ կինոփառատոնը: Այս տարի փառատոնին մասնակցելու համար 1600 հայտ է ներկայացվել՝ 105 երկրից:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը  ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ  Արթուր  Պողոսյանը նշել է, որ «Ոսկե ծիրան» -ը դարձել է մեր խորհրդանիշներից մեկը:

« Փառատոնն ամենաճանաչված, ամենահեղինակավոր միջազգային ստուգատեսն է, և մեր յուրահատուկ այցեքարտը: «Ոսկե ծիրան»-ն այս տարի նույնպես պահպանելու է իր անվանակարգերը, լինելու են արտամրցութային ծրագրեր: Այս տարվա փառատոնը լավագույններից է լինելու»,- ասել է նա:

Ասուլիսին ներկա փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանն էլ ասել է, որ բացի մրցութային ծրագրերից, այս տարի հարուստ են նաև արտամրցութային ծրագրերը: «Երկու ծրագիր կա՝ նվիրված Հայոց ցեղասպանության 100-ամյակին՝ «Մենք կանք»  և «Այլևս երբեք»»,- ասել է նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ