11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 15, 2015

Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր կա՞ն /ֆոտո, վիդեո/

Կիրակի օր Վրաստանում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի է մահացել, եւս 24-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղի հետեւանքով քանդվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, եւ կենդանիները փախել են, հայտնում է «Интерфакс»-ը:. Ոստիկանությունն այժմ փնտրում է  կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։ Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել […]

«ԿամԱԶ»-ը շրջվել է

Հունիսի 14-ին, ժամը 21.38-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորանների մոտակայքում «ԿամԱԶ» մակնիշի ավտոկռունկը շրջվել է. ավտոմեքենան ուղելու համար անհրաժեշտ է փրկարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-3 ավտոճանապարհի Աշտարակ-Ապարան 8-րդ կմ-ում, «ԿամԱԶ» մակնիշի 34 SA 021պ/հ ավտոկռունկը (վարորդ` Ա. Մ. ) աշխատանքներ կատարելիս կողաշրջվել է: […]

Վրաստանի միլիոնատեր փոխվարչապետը` ցեխի ու կեղտի մեջ /ֆոտո/

Հայ օգտատերերը համացանցում շրջանառում են լուսանկար, որտեղ Վրաստանի փոխվարչապետն է: Ցեխի ու կեղտի մեջ տառապող այս մարդը Վրաստանի փոխվարչապետն է, միլիոնատեր տղա է, գրում են օգտատերերը` հարց հնչեցնելով, արդյոք հարկ եղած դեպքում մեր պաշտոնյաները, որոնցից ոմանք միայն խալու վրա կարող են իրենց թույլ տալ քայլել, կտառապեն սեփական ժողովրդի ցավով: «Ի տարբերություն մեզ, իրենք կարող են […]

Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ բողոքի ակցիա Պրահայում

Հունիսի 12-ին Բաքվում բացվող առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ այսօր Չեխիայի մայրաքաղաք Պրահայի Հանրապետության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ և ՙՙՆեսեհնուտի՚՚ մարդասիրական-իրավապաշտպան կազմակերպությունները կազմակերպել էին ՙՙՌեպրեսիաների ալիքի վրա. պատմություններ Ադրբեջանի քաղբանտարկյալներից՚՚ խորագրով բացօդյա ցուցահանդեսը, բողոքի ակցիա և մարզական բեմականացումներ, որի ընթացքում մասնակիցները մարմնավորել են ադրբեջանցի իրավապաշտպանների, ոստիկանությանը և երկրի բռնապետ-նախագահ Իլհամ Ալիևին: Բողոքի ցույցն անց է կացվել […]

Գալուստ Սահակյանը ցավակցական ուղերձ է հղել Վրաստանի խորհրդարանի նախագահին

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը ցավակցել է Վրաստանի խորհրդարանի նախագահ Դավիթ Ուսուօաշվիլիին: «Հարգելի պարոն Ուսուպաշվիլի, Ընդունեք իմ խորին ցավակցությունը Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետեւանքով մարդկային զոհերի կապակցությամբ: Կիսելով Ձեր վիշտը` մաղթում եմ զոհվածների ընտանիքներին եւ եղբայրական վրաց ժողովրդին տոկունություն եւ ոգու արիություն: Մենք մշտապես կանգնած ենք Ձեր կողքին, հարգելի պարոն Ուսուպաշվիլի»,- ասված է ԱԺ նախագահի […]

Օձը խայթել է

Հունիսի 14-ին, ժամը 20.00-ին տեղեկատվություն է ստացվել, որ ժամը 19.40-ի սահմաններում օձի խայթոցի նախանշաններով Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Մուղնի թաղամասից իրենց ԲԿ է տեղափոխվել Երևանի Բուզանդի փողոցի թիվ 53/55 տան բնակիչ Ա. Խ.-ն (ծնվ. 1997թ.). բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:  

Միհրան Հարությունյանը Բաքվում նվաճեց արծաթե մեդալ

Միհրան Հարությունյանը Եվրոպական մարզական խաղերի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մրցաշարի եզրափակչի ուղեգիր նվաճելուց հետո մրցեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին: Եզրափակչում Միհրան Հարությունյանը 0:2 հաշվով պարտվեց Ռուսաստանը ներկայացնող Արտյոմ Սուրկովին:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի Նախագահ Գիորգի Մարգվելաշվիլիին՝ Թբիլիսիում նախորդ գիշեր տեղի ունեցած հեղեղումների հետևանքով մարդկային զոհերի, անհետ կորածների և ավերածությունների կապակցությամբ: Հանրապետության Նախագահն իր անկեղծ զորակցությունն է հայտնել Նախագահ Մարգվելաշվիլիին և բարեկամ Վրաստանի ժողովրդին՝ սփոփանքի խոսքեր հղելով տուժածների և զոհվածների հարազատներին ու ընտանիքներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի