Եվրոպական խաղերի բացման կապակցությամբ բողոքի ակցիա Պրահայում
Հունիսի 12-ին Բաքվում բացվող առաջին Եվրոպական խաղերին ընդառաջ այսօր Չեխիայի
մայրաքաղաք Պրահայի Հանրապետության հրապարակում ՙՙՄարդը կարիքի մեջ՚՚ և
ՙՙՆեսեհնուտի՚՚
մարդասիրական-իրավապաշտպան կազմակերպությունները կազմակերպել էին
ՙՙՌեպրեսիաների ալիքի
վրա. պատմություններ Ադրբեջանի քաղբանտարկյալներից՚՚ խորագրով բացօդյա
ցուցահանդեսը, բողոքի
ակցիա և մարզական բեմականացումներ, որի ընթացքում մասնակիցները
մարմնավորել են ադրբեջանցի
իրավապաշտպանների, ոստիկանությանը և երկրի բռնապետ-նախագահ Իլհամ Ալիևին:
Բողոքի ցույցն
անց է կացվել ՙՙՍպորտը մարդու իրավունքներից բարձր չէ՚՚ կարգախոսի ներքո:
Այս ձեռնարկի միջոցով կազմակերպիչները մատնանշել են Ադրբեջանում մարդու
իրավունքների
ոտնահարման աղաղակող փաստերը: Միջոցառումն անց է կացվել ՙՙՍպորտն
իրավունքների համար՚՚
կոալիցիայի գործողությունների շրջանակներում, համանման ակցիաներ են
կազմակերպվել նաև
Բարսելոնայում, Բեռլինում, Ժնևում, Օսլոյում, Թբիլիսիում, Վարշավայում և
այլ քաղաքներում:
Միջոցառման մասնակիցները բաց նամակ են հղել Չեխիայի օլիմպիական կոմիտեյի
ղեկավարությանը, որում նշել են, որ Ալիևի վարչակազմը Եվրոպական խաղերի
միջոցով փորձում է
լեգիտիմ դարձնել բռնություններն ու ռեպրեսիաները և կոչ արել չնպաստել
իբրև առանց մարդու
իրավունքների խնդիրների պետության՝ Ադբեջանի իմիջի կայացմանը: