19 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր կա՞ն /ֆոտո, վիդեո/

Կիրակի օր Վրաստանում մեծ ջրհեղեղ է տեղի ունեցել, ինչի հետեւանքով 12 հոգի է մահացել, եւս 24-ը համարվում են անհետ կորած: Ջրհեղեղի հետեւանքով քանդվել է Թբիլիսիի կենդանաբանական այգին, եւ կենդանիները փախել են, հայտնում է «Интерфакс»-ը:.

Ոստիկանությունն այժմ փնտրում է  կենդանիներին, մի քանիսին հաջողվել է գտնել ու վերացնել։

Քաղաքապետարանի կենդանիների վերահսկողությամբ զբաղվող բաժնի ղեկավար Տենգիզա Փխալաձեն հայտնել է, որ ջրով հեղեղված վանդակներից փախել է 6 առյուծ, 6 վագր, 7 արջ և 13 գայլ։  

Բակերից մեկում ականատեսները նկատել են նաև կոկորդիլոս և փիղ։ Փրկարար ծառայությունը և զինված ուժերն աշխատում են այն վայրերում, որտեղ արտակարգ իրավիճակ է։

Ոստիկանությունը կոչ է արել Թբիլիսիի կենտրոնական թաղամասի բնակիչներին չլքել իրենց  բնակարանները՝ գիշատիչների հարձակման հնարավոր վտանգից խուսափելու նպատակով։

Ենթադրվում է, որ շատ կենդանիներ սատկել են ջրհեղեղի ժամանակ, սակայն այն մասին, թե որքան կենդանիներ կան այժմ քաղաքի փողոցներում, հայտնի չէ։ 

ՀՀ ՏԿԱԻՆ-ից հայտնել են, որ Թբիլիսիում զոհվածների եւ անհետ կորածների թվում հայեր չկան: Հայտնի է դարձել նաեւ, որ  Երեւանի կենդանաբանական այգու չորս աշխատակիցներ օգնություն ցուցաբերելու համար ուղեւորվել են Թբիլիսի։

 
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ