26 Ապրիլի, Saturday, 2025
KFC

Վրաստանը ստացել է գործընկերների օգնության առաջարկը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհակալություն է հայտնել իր օտարերկրյա գործընկերներին՝ Թբիլիսիում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի հետևանքով ստեղծված ճգնաժամային իրավիճակում վրացական կողմից հայտնած զորակցության և առաջարկած աջակցության համար:
https://www.facebook.com/GaribashviliOfficial?fref=ts

Վրաստանի վարչապետը մասնավորապես նշել է, որ ստացել եմ աջակցության բազմաթիվ առաջարկներ, այդ թվում՝ հարևան երկրների վարչապետերից. զանգահարել են Հայաստանի, Լատվիայի, Ադրբեջանի, Թուրքիայի, Ուկրաինայի վարչապետները:
«Նրանք պատրաստ են մեզ օգնել իրենց հնարավորության առավելագույն չափով: Ուստի ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նրանց»,- նշել է Վրաստանի վարչապետը:
Միևնույն ժամանակ, Իրակլի Ղարիբաշվիլին հավելել է, որ առաջարկներ են եղել նաև այդ երկրների Արտակարգ իրավիճակների պետական կառույցներից, սակայն Վրաստանի կառավարության ղեկավարի խոսքով՝ իրենց դեռ լիովին բավարար են սեփական մարդկային և տեխնիկական ռեսուրսներն՝ իրավիճակը կարգավորելու համար:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ