07 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

Զինվորներին սեռական հայհոյանքներ տված ճաշարանի կին պետը կալանավորվեց

Զինծառայողների հասցեին սեռական բնույթի հայհոյանքներ տալու համար ՀՀ ՊՆ N զորամասի ճաշարանի կին պետը դատապարտվել է 15 օր ժամկետով կալանքի, սակայն նրա նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվի, քանի որ սահմանվել է փորձաշրջան՝ 1 տարի ժամկետով, տեղեկացնում է «Փաստինֆոն»: 

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք՝ ըստ մեղադրանքի՝ 42-ամյա կինը զորամասի ճաշարանում ճաշի կաթսաները սեղաններին դասավորելու կապակցությամբ վիճաբանել է իր նկատմամբ ստորադասներ հանդիսացող, ճաշարանի վերակարգում որպես բանվորներ ընդգրկված 2 զինծառայողի հետ՝ նրանց հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ:

Պայմանագրային զինծառայող կնոջը մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 360-րդ հոդվածի 2-րդ մասով՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվելով չհեռանալու մասին ստորագրությունը:

Ամբաստանյալը հայտնել է, որ զինծառայողներին վիրավորել է, քանի որ զորքը ճաշարանում է եղել, իսկ զինծառայողները հրաժարվել են կաթսաները սեղաններին դնելուց ու ինքը նյարդայնացել է:

Կինը նաև հայտարարել է, որ կատարվածի համար իրեն մեղավոր է համարում և զղջացել է, իսկ զինծառայողների հետ գտնվում է նորմալ հարաբերությունների մեջ, բացի այդ դեպքից որևէ կոնֆլիկտ չի ունեցել նրանց հետ: 

 
KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ