29 Հունիսի, Saturday, 2024
KFC

Փաստաբանները պահանջում են մեղադրանք առաջադրել Աշխատանքի և սոցիալական հացերի փոխնախարարին

Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության քրեական գործի նոր զարգացումներին անդրադարձան փաստաբան Տիգրան Հայրապետյանը ևԹրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի իրավախորհրդատու Հերիքնազ Տիգրանյանը այսօր «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:

Դեռ 2014-ին Բյուրեղավանի երեխաների խնամքի և պաշտպանության գիշերօթիկ հաստատության աշխատակիցները ԶԼՄ-ների միջոցով նամակ էին հրապարակել, որով բարձրաձայնել էին հաստատությունում տեղի ունեցող անօրինությունների մասին: Մասնավորապես՝ տնօրենի կողմից որոշ յուրացումների, երեխաների նկատմամբ ծեծի և բռնության մասին:

«Հրապարակման մեջ կային շեշտադրումներ, որ տնօրենի անօրինականությունները պայմանավորված են եղել որոշակի հովանավորչությամբ, որը չի թաքցնում նաև տնօրենը և բացահայտ հայտարարում է, որ իր անկաշկանդ գործելաոճը հիմնավորված է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում բարձրաստիճան պաշտոնյա ունենալու հանգամանքով»,-ասաց Հերիքնազ Տիգրանյանը:

Այս ամենին դեռ անցած տարի ակտիվ արձագանքել էին լրատվամիջոցները, երեխաների իրավունքների պաշտպանությմաբ զբաղվող կազմակերպություններն ու քաղաքացիական ակտիվիստները: Դրան հաջորդել էր մի խումբ քաղաքացիների և փաստաբանների  կողմից Դատախազությանը հաղորդում ներկայացնելը, որի հիման վրա հարուցվեց քրեական գործ «Քրեական օրենսգրքի» 179-րդ հոդվածով, այն է ՝ յուրացման փաստով:

Քրեական գործում կասկածյալի կարգավիճակով ներգրավվել են գիշերօթիկ հաստատության նախկին տնօրենն ու ևս երկու անձ:

«Հաստատության տնօրենը կալանավորված է և այժմ մեր նպատակն է, որ ի վերջո նախարարության աշխատակիցներին մեղադրանք առաջարդվի: Մենք արդեն մեկ տարի է նշում ենք, որ պետք է մեղադրանք առաջադրվի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանին»,-ասաց Տիգրան Հայրապետյանը և ներկայացրեց իր հիմնավորումները:

Նա նշեց, որ անձամբ հարցում է կատարել  ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն և աշխատակազմի ղեկավարից ստացել պատասխան, որ երեխաների սոցիալական պաշտպանության ոլորտը համակարգում է նախարարի տեղակալ Ֆիլարետ Բերիկյանը:

«Մենք նաև հարցում էինք արել, որ կա՞ արդյոք նկատողություն կամ որևիցէ  կարգապահական տույժ, որ տրվել է Բերիկյանին կապված այս աղմկահարույց պատմության հետ: Եվ այս դեպքում նույնպես ստացել ենք  պատասխան կարգապահական տույժի ենթարկելու մասին: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեռ 2014-ի մայիսի 2-ին պաշտոնական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի նկատմամբ որոշում է կայացրել կիրառել կարգապահական տույժ,  խիստ նկատողություն: Միանշանակ այստեղ մեղադրանք պետք է առաջադրվի նաև Ֆիլարետ Բերիկյանին»,-նշեց Հայրապետյանը:

Նա հղում կատարեց «Քրեական օրենսգրքի» 315-րդ հոդվածին, ըստ որի պաշտոնատար անձի կողմից իր պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ էական վնաս է պատճառել պետության օրինական շահերին, պատժվում է տուգանքով: Իսկ, ըստ 315 հոդվածի 2-րդ կետի, նույն արարքը, որն առաջացրել է մարդու մահ կամ ծանր հետևանքներ, պատժվում է ազատազրկմամբ առավելագունը 5 տարի ժամկետով:

«Այսինքն պաշտոնական անփությունը քրեորեն պատժելի արարք է: Մենք հստակ ունենք պաշտոնական պատասխանը ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի  նախարարությունից, ունենք վարչապետի խիստ նկատողությունը և քննիչի կողմից առաջադրված մեղադրանքը, որ պետական բյուջեին 55 մլն դրամի վնաս է պատճառվել: Միանշանակ է, որ այստեղ պետք է մեղադրանք առաջադրվի նաև փոխնախարարին և պետք է գործը ուղղարկվի Հատուկ քննչական ծառայություն»,-պնդեց Հայրապետյանը:

Բանախոսները անդրադարձան նաև ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Բյուրեղավանի գիշերօթիկ հաստատության միջև կնքված պայմանագրին, ըստ որի հաստատությունը պետական բյուջեից  տարեկան ստանում է 113 մլն դրամ և պետք է ունենա 72 աշխատակից և 82 երեխա:

«Բայց քրեական գործի նախաքննությամբ պարզվել էր, որ մոտ 40 աշխատակից կա հաստատությունում, իսկ երեխաների թիվը մոտ 30 է: Պարոն Բերիկյանը տարիներ շարունակ այցելել և ժողով է կազմակերպել այդ հաստատությունում: Նրա համար պետք է որ ակնհայտ լիներ, որ աշխատակազմը և երեխաների թիվը պակաս է, բայց նա անցած տարի մի քանի անգամ միայն հերքել է այդ ապօրինությունների մասին ՝ նշելով որ որևէ խախտում չկա»,-ասում է  Հայրապետյանը:

Փաստաբանը ներկայացրեց նաև հաշվարկներ, որ 82 աշակերտի դեպքում 113 մլն դրամից ամսեկան յուրաքանչյուր երեխայի բաժին պետք է ընկներ 110 հազար դրամ, բայց քանի որ 30 երեխա է եղել, ուրեմն պետք է յուրաքանչյուրի համար ծախսվեր 330 հազար դրամ:

«Բայց այդպես չի եղել ինչպես գիտենք, շուրջ 55 մլն դրամ բյուջեից յուրացվել է: Այսինքն միլիոնավոր գումարներ պարզապես ցնդում են, իսկ երեխաների պաշտապնությանն ուղղված գումարներից 10 տոկոսն է հասնում իր նպատակին»,-հավելեց Հայրապետյանը:

 Վերջում բանախոսները նշեցին, որ հունիսի 19-ին՝ ժամը 17:00-ին, Երևանի Կենտորն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կլինի հաջորդ դատական նիստը այս գործի շրջանակում և իրենք հետամուտ են լինելու ողջ ընթացքին:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ