28 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

«Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»

 «Այս պայմանները ոչ միայն Աշոտ Աղաբաբյանի, այլև շատերի մոտ է: Վերջին հաշվով եթե արդար է այն, ինչ ներկայացնում է ինքը, դատական վճռի հարց է»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն՝ արձագանքելով դիտարկմանը, որ ՀՀԿ-ական, իր բարեկամ Աշոտ Աղաբաբյանը հայտարարել է, որ հարկային ստուգումների արդյունքում սնանկացել է ու դեպի անունդ է գնում:

Հարցին՝ ինչպե՞ս է ստացվում, որ ԱԺ նախագահը չի միջամտել այս հարցում՝ օգտագործելով իր լծակները, Գալուստ Սահակյանը նկատեց. «Եթե ԱԺ նախագահ եմ, դա չի նշանակում, որ պետք է բուռն կերպով օգտագործեմ իմ լծակները հարազատներիս պաշտպանելու հարցում, Աշոտ Աղաբաբյանն ինքը կկարողանա հաղթահարել իրավիճակը»,-ասաց նա: Հարցին՝ ինչո՞ւ միայն հիմա սկսվեցին ստուգումներ Աշոտ Աղաբաբյանին պատկանող ընկերություններում, և խախտումներ արձանագրվեցին, Սահակյանը նկատեց. «Աշոտ Աղաբաբյանի նկատմամբ անընդհատ հարկային ստուգումներ եղել են, բայց ինչի միայն իր նկատմամբ, բոլորի նկատմամբ կա»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ