11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2015

ՕԵԿ-ը մերժվեց

Կառավարությունն ասյօր դեմ կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գոր-ծունեությունից ստացված եկամուտները […]

Ազգային ժողովն արտահերթ նիստ կանի

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Ազգային ժողովին` առաջարկել, հունիսի 15 արտահերթ նիստ գումարել: Նիստի օրակարգում ընդգրկված են բազմաթիվ հարցեր, որոնքից մի քնաիը ներկայացնում ենք ստորև: «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2) «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին», «Առևտրային […]

ՀՅԴ-ՕԵԿ-ԲՀԿ. փոխադարձ սպառնալիքներ

Այսօր Ազգային ժողովում քվեարկության դրվեց «Հանրաքվեի մասին օրենքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակը ՀՅԴ խմբակցությունն է: ԲՀկ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ ձեռնպահ կքվեարկեն, քանի որ իրենց առաջարկներից որոշներն են միայն ընդունվել: ՕԵԿ-ից Հեղինե Բիշարյանը նշեց, որ անհրաժեշտ է հետաձգել նախագծի քվեարկությունը: Նա նաև կոչ արեց գործընկերներին ուշադիր լսել իր […]

«Ոչ թալանին» նախաձեռնությունը կոչ է անում

«Ոչ թալանին» նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի երեկվա հնչեցրած մտքերին, որ էլեկտրաէներգիան չի թանկանալու 7 դրամով, այլ թանկանալու է 6.93 դրամով: «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց […]

Հնարավորությունը կարծես զրո է. վարչապետ

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց «Արտոագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով լուծվելու է թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։ Ինչպես Կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր […]

Շարունակում է անձրեւել

Հունիսի 10-14-ին հյուսիսային շրջաններում երեկոյան ժամերին սպասվում են կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում` կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում‘ 20-25մ/վրկ արագությամբ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:  

Ժողովուրդը չի հանդուրժելու վատ աշխատող իշխանավորների. սպառնում են

«Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում է. «Իշխանությունների ներկայացուցիչ Աբրահամյանի արած արտահայտությունը էլ. էներգիայի սակագնի չափի մասին՝ փաստում է, որ նրանք գնում են բոլորիս կողմից կանխատեսված պարզամիտ շուկայական սցենարով և, համաժողովրդական ընդվզումից ընկրկած սկսել են իրենց սերիալային անհեռատես սակարկումները: «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը, լավ հասկանալով վերոհիշյալ սուբյեկտների անընդունելի քայլերը, հայտարարում է, […]

Զինվորական կենսաթոշակի չափը մեծանում է

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխութամբ այսուհետ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն : Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին […]

Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ քաղաքապետարանում և վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերում սահմանված ժամանակացույցով շարունակվում են քաղաքացիների ընդունելությունները: Մայիս  ամսվա ընթացքում ընդունելություններին մասնակցել է  682 քաղաքացի: Բարձրացված հարցերից 621-ին տրվել է դրական պատասխան, 52 -ն առայժմ քննարկման փուլում են, իսկ 9 հարց քաղաքապետարանի լիազորություններից դուրս է եղել, հետևաբար տվյալ քաղաքացիներն ուղղորդվել են  համապատասխան իրավասության կառույցներ:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի