20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Հնարավորությունը կարծես զրո է. վարչապետ

ՀՀ կառավարությունը այսօր հավանություն տվեց «Արտոագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծին, որով լուծվելու է թանկարժեք մետաղների առևտրով զբաղվողների շրջանառության հարկի հետ կապված խնդիրը։ Ինչպես Կառավարության նիստին ասաց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Էմիլ Տարասյանը, օրենքի փոփոխության համար հիմք է հանդիսացել Շրջանառության մասին օրենքում կատարված փոփոխությունները, որի համաձայն շրջանառության հարկի հաշվարկման նոր մեխանիզմ էր սահմանվել։

«Սա առաջացրել է թանկարժեք մետաղների ու դրանցից պատրաստված իրերի առևտրով զբաղվողների դժգոհությունը։ Դժգոհությունը պայմանավորված է եղել գործունեության առանձնահատկությամբ, մասնավորապես հաշվի առնելով վաճառվող ապրանքի թանկարժեք մետաղի ու դրանցից պատրաստված իրերի բարձր ինքնարժեքը, միաժամանակ վաճառքի ցածր գումարը, փաստաթղթերի ներկայացման սահմանափակ հնարավորությունները»,-ասաց նա։

Նախագծով առաջարկվում է մինչև 115 մլն դրամ իրացման շրջանառություն ունեցող ընկերությունների համար սահմանել արտոնագրային վճար՝ Երևանում սահմանելով 35 հազ. դրամ մինչև 0.7 գծամետր տարածքի համար, գումարած 5000 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Մարզկենտրոններում 0.7 գծամետրի համար՝ 25 հազ. և 3000 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Այլ քաղաներում՝ 20 հազ. դրամ և 2500 դրամ յուրաքանչյուր 0.1 գծամետրի համար։ Այլ վայրերում 15 հազ. դրամ և 2000 դրամ յուրաքանչյուր ավել 0.1 գծամետրի համար։ Սահմաներձ վայրերում արտոնագրային վճարը սահյնվում է 0 դրամ։

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ օրենքի փոփոխությունը միտված է ոսկեգործությանը օժանդակելուն։ «Սա մի ոլորտ է, որ պետք է լինի հատուկ մոտեցում։ Պարզ է, որ եթե մենք շրջանառության հարկի տեսանկյունից դիտարկենք , ապա թուղթ ձեռքբերելու հնարավորությունը կարծես զրո է։ Ու այդ ոլորտը կընկներ 5 տոկոս հարկման տակ։ Մենք սահմանլ ենք ու տալիս ենք հնարավորություն ոլորտը զարգացնելու համար»,-ասաց նա։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ