11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2015

Արմեն Ամիրյանը լքո՞ւմ է Հայաստանը. Ժողովուրդ

«Ժողովուրդը» տեղեկացել է, որ ՀՀ հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն ԱՄիրյանն իրեն պատկանող մի քանի գույք է վաճառքի հանել: Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ Ամիրյանը մտադրություն ունի լքել Հայաստանը: Սակայն թերթի հետ զրույցում նա հերքել է այս տեղեկությունները: «Այս անգամ ո՞ւր են ուղարկում»: Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:  

Նախարարը` Ջերմուկի մոծակների դեմ. Ժողովուրդ

ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն իր ղեկավարած ոլորտում առկա բոլոր խնդիրները լուծել է և սկսել է անհանգստանալ Ջերմուկի մոծակներով: Առողջարանային այս քաղաքի մոծակների դեմ պայքարի նպատակով ՀՀ կառավարությունը նիստի ժամանակ ԳՆ-ին կհատկացնի 15 մլն դրամ: Հիշեցնենք, նախորդ տարի Ջերմուկի մոծակների դեմ պայքարի նպատակով հատկացվել էր 4 մլն 576 հազար դրամ: Սակայն դրանք այդպես էլ չեն […]

«Բուռնաշը» շատ բան կբացահայտի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից և այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը Աժ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում: «Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Այնքանով, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի […]

Մհեր Սեդրակյանը «հրաժարական է տալիս». Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»: Իսկ  Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես […]

Մի էլիտար հարսանիք էլ. Հրապարակ

Առաջիկայում կկայանա մեկ էլիտար հարսանիք ևս: «Հրապարակի» տեղեկություններով՝ հունիսի 20-ին Մաքսայինի նախկին պետ Արմեն Ավետիսյանի որդու հարսանիքն է: Միջոցառումը կկայանա Ծաղկաձորի «Golden palace» ռեստորանային համալիրում: Հարսանիքին հրավիրված է ողջ քաղաքական էլիտան՝ նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: Ներկա կլինեն պաշտոնյաներ օրենսդիր, գործադիր մարմնից, ուժային կառույցներից: Այստեղ են ասել՝ քեֆ անողին քեֆ չի պակսի, հայ պաշտոնյաները հարսանիքներից աչք […]

Օձը տուն է մտել

Հունիսի 10-ին, ժամը 00.30-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթաշենի 9-րդ փողոցի վերջնամասում գտնվող բնակելի տնակում օձ է հայտնաբերվել (արգելափակվել է թակարդի մեջ). անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները գյուրզա տեսակի օձին ազատել են թակարդից և տեղափոխել անվտանգ տարածք:  

Ծառուկյանը կհատուցի. Ժամանակ

ԲՀԿ նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը ստացավ ամբողջական վերահսկողություն Կոտայքի մարզի նկատմամբ. մարզպետը նրա փեսան է, իսկ քաղաքապետ ընտրվեց  Վահագն Գևորգյանը՝ առավելապես Ծառուկյանի աջակացությամբ: Իսկ ինչպես պետք է Ծառուկյանը փոխհատուցի իշխանությանն իր նկատմամբ դրսևորած նման բարեհաճության դիմաց, կամ հանուն ինչի իշխանությունը Կոտայքի մարզը թողեց Ծառուկյանի տնօրինման տակ: «Ժամանակի» տեղեկություններով՝ Կոտայքի մարզում սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի կազմակերպման գործընթացի […]

Ում կարող է վնասել Սեյրան Օհանյանը. Ժամանակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր և կնոջ վերաբերյալ համացանցում տարածվող տարատեսակ տեղեկությունները սուտ են, և դիմել են իրավապահ մարմիններին, ու գործը կամաց-կամաց բացահայտվում է: Երբ լրագրողները հարցրել են՝ տեսակետ կա, թե այդ տեղեկությունները և հակաքարոզչական արշավը նախաձեռնվել են և պայմանավորված են նրանով, որ Օհանյանին տեսնում են Հայաստանի […]

Ձերբակալվել են. Հայկական ժամանակ

Գորիսի «Սղդի գյոալ» տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով երեկ առաջին ձերբակալություններն են եղել: Երկու հոգի ձերբակալվել է Մ. Զաքարյանին միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու կասկածանքով: «Հայկական ժամանակի» տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի վարորդի՝ Արագած Ղևոնդյանի որդին է: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:  

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի