11 Մայիսի, Saturday, 2024
KFC

«Բուռնաշը» շատ բան կբացահայտի. Ժողովուրդ

«Ժողովուրդը» գրում է. «ՀՀԿ խմբակցության անդամ Աշոտ Աղաբաբյանը՝ Բուռնաշը, վիրավորված է իր կուսակիցներից և այնքան, որ նույնիսկ չի էլ թաքցնում: Աղաբաբյանը Աժ է գալիս միայնակ, մի քանի վայրկյան նստում դահլիճում, գրանցվում ու արագ հեռանում:

«Ժողովուրդ»-ի այն հարցին, թե արդյոք ինքը նեղացած է հարազատ կուսակցությունից, Աղաբաբյանը պատասխանեց. «Այնքանով, որ ոնց որ թե կուսակցությունն ինձ արդեն չի վստահում, բոլոր առումներով: Ես ամեն ինչին էլ մասնակցում եմ, բայց խնդիրն այն է, որ անվստահության մթնոլորտը գնալով խորանում է, իսկ դա հաճելի բան չի»:

 Մեր այն դիտարկմանը, թե ինչպես է դրսևորվում այդ անվստահությունը, ՀՀԿ-ականն ասաց. «Ես չեմ ուզում այդքան բացվեմ, դատական պրոցեսից հետո, երբ ամեն ինչ ապացուցեմ …»: Մի խոսքով Աղաբաբյանը վիրավորված է, բայց կխոսի դատական պրոցեսից հետո:

Հիշեցնենք, որ ՀՀ ֆինանսների նախարարությունն Աղաբաբյանին պատկանող «Հրազդան» տոնավաճառին տուգանել է 60 մլն դրամով որը հետագայում ակտը դատարանում բողոքարկել է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ