04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Ում կարող է վնասել Սեյրան Օհանյանը. Ժամանակ

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում հայտարարել է, որ իր և կնոջ վերաբերյալ համացանցում տարածվող տարատեսակ տեղեկությունները սուտ են, և դիմել են իրավապահ մարմիններին, ու գործը կամաց-կամաց բացահայտվում է: Երբ լրագրողները հարցրել են՝ տեսակետ կա, թե այդ տեղեկությունները և հակաքարոզչական արշավը նախաձեռնվել են և պայմանավորված են նրանով, որ Օհանյանին տեսնում են Հայաստանի նախագահի հաջորդ թեկնածու, պաշտպանության նախարարը պատասխանել է, որ ինքն այսօր ունի պատասխանատու պաշտոն և զբաղված է այդ կարևոր պաշտոնում իր պարտականությունները կատարելով ու չի խոսում այլ բաների մասին:

Սեյրան Օհանյանին Հայաստանի նախագահի հաջորդ հնարավոր թեկնածուի հեռանկարում սկսեցին դիտարկել դեռևս նախորդ տարվա օգոստոսից, երբ հայ-ադրբեջանական սահմանում տեղի ունեցան ինտենսիվ ռազմական սադրանքներ, հայկական բանակը արդյունավետ պատասխան տվեց դրանց, ինչն էլ իր հերթին լայն արձագանք գտավ հասարակության շրջանում: Բնականաբար, պաշտպանության նախարարը այդ գործընթացներում առաջնային դերում էր, ինչն էլ ևս, բնականաբար, պետք է անպայմանորեն դիտարկվեր ու գնահատվեր նաև այդ «թեկնածուական» հեռանկարների տեսանկյունից:

Ի վերջո՝ այս ամենն, իհարկե, միանգամայն բնական ու տրամաբանական զարգացում է, եթե անգամ չափազանցություն է: Անբնականը մեկնարկեց Օհանյանի կնոջ դեմ արշավից, որի նպատակը ինքնին պարզ էր՝ հարվածել ամուսնուն: Սա արդեն վկայությունն էր այն բանի, որ կա՛մ ինչ-որ մեկն էր հասարակության կամ մամուլի դիտարկումները շատ լուրջ ընդունել Օհանյանի հնարավոր հեռանկարների վերաբերյալ, Օհանյանի հետ կապված Սերժ Սարգսյանի մտադրությունների վերաբերյալ, կա՛մ հասարակության ու մամուլի այդ դիտարկումները իրականում չափազանցված չէին, և իշխանության ներսում կան լուրջ խմորումներ ու պրոցեսներ, և կան շրջանակներ, որոնք Սեյրան Օհանյանի հնարավոր ապագա դերակատարությունը ընկալել են որպես հենց իրենց համար անմիջական վտանգ:

Շարունակությունը՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ