11 Մայիսի, Saturday, 2024
KFC

Մհեր Սեդրակյանը «հրաժարական է տալիս». Հրապարակ

«Հրապարակը» գրում է. «Գեներալ Մանվելի սենյակ մտնող Մհեր Սեդրակյանին հարցրինք. ասել էիք՝ Լյովիկենց սպանության գործով կգա Պզոն, Ձեզ կտեսնի, եկավ-տեսա՞վ, ի՞նչ գործընթացների մեջ եք էս պահին: «Բարով գա, բարով գնա»: Դեռ չի՞ եկել: «Գա ի՞նչ անի, էլ նոր եղածը եղել է, դնել` նորից շարունակել, իր ինչի՞ն է պետք»: Իսկ  Դուք էդ ռազբիրատներից-բանից պրծա՞ք: «Ես ընդհանրապես ռազբիրատ չեմ անում, էդ իմ ձեռագիրը չէ»: Դե, ասել էիք՝ ձերբակալվածները կխոսեն, ամեն ինչ պարզ կդառնա, ի՞նչ եղավ: «Ճիշտն ասած` ինձ չի հետաքրքրում` ինչ վիճակում է գործը,  բայց նորից ասեմ, որ ես ռազբիրատներից հեռու մարդ եմ, ներվերս մի քիչ չի հերիքում երկար խոսել»:

Ո՞ւմ հետ երկար խոսել: «Ընդհանրապես, էդ կարգի մարդկանց, էդ կարգի խնդիրներով»: Պահո՜, պարոն Սեդրակյան, էլ «հեղինակություն» չե՞ք: «Դե, հեղինակությունը պարտադիր ռազբիրատներո՞վ է լինում, պտի անպայման ռազբիրա՞տ անես, որ հեղինակություն լինես»: Հա` բա՞, թե չէ խաղից դուրս կմնաս, դուրս կգրեն էդ աշխարհից: «Է՛հ, էս տարիքում… ինչ ուզում են՝ թող գրեն. դուրս կգրեն, ներս կգրեն՝ կարեւոր չի»:

Գործին «խառնվեց» սենյակում գտնվող Մանվել Գրիգորյանը. «Թող մեր վրա չլացեն, ինչքան կուզեն, թող գրեն-խոսան»:

«Հա, ճիշտ ա ասում գեներալը, մեր վրա թող չլացեն, մնացածը նորմալ ա»»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 
KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ