11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հունիսի 10, 2015

Մայլի Սայրուսը խոզի հետ ֆոտոսեսսիա է կազմակերպել /ֆոտո/

22-ամյա հանրահայտ երգչուհի Մայլի Սայրուսը շարունակում է շոկի ենթարկել հասարակությանը: Հանուն սկանդալային Paper ամսագրի շապիկի` երգչուհին համաձայնվել է թավալվել ցեխի մեջ ու գիրկն առնել խոզի: Խոզի հետ երգչուհու լուսանկարը մեկ օրում 400 հազար հավանում է ստացել:

Ռեժիմը կրակի հետ է խաղում.ՀԽ հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը արձանագրում է, որ ռեժիմը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ հերթական անգամ կատարում է օտարի կամքը և նրա հետ ձեռք ձեռքի տված ևս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը: Երկրում առաջացած արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած  կեղեքիչ քայլ կարող է ինքնաբուխ և անկառավարելի ընդվզման առիթ դառնալ: Ռեժիմը, այս ամենը հասկանալով հանդերձ, […]

Վարչապետն ընդունել է ՄԱԳԱՏԷ-ի կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավարին

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կարգավորող մարմնի գործունեության դիտարկման առաքելության ղեկավար Հանս Վաններին: Վարչապետը բարձր է գնահատել ՄԱԳԱՏԷ-ի  հետ համագործակցության ներկայիս մակարդակը և նշել, որ Հայաստանը հանձնառու կերպով կատարում է միջազգային համաձայնագրերով ստանձնած պարտավորությունները՝ զուգահեռաբար բարելավելով ազգային օրենսդրությունը միջուկային անվտանգության ոլորտում: Հանս Վանները շնորհակալություն է հայտնել վարչապետին ընդունելության համար […]

Ուզում եմ չարիքի իշխանությանը և չարիքի ոչ իշխանությանը շնորհավորել վերամիավորելու կապակցությամբ. Ն. Փաշինյան

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ բարձրացրեց այն հարցը, որը նախորդ հարց ու պատասխանի ժամանակ խոստացել էր գրավոր դիմել. խոսքը փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանի կողմից հնչեցված այն արտահայտության մասին է, որ տարիներ շարունակ օդում առկախված են մնում այն տեղեկությունները, որ ԲՀԿ այլևս նախկին նախագահ Գագիկ Ծառուկյանը միլիոնավոր հարկեր չի վճարում: […]

Նալբանդյանը հանդիպել է Ջեյմս Ուորլիքին

Հունիսի 10-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին։ Զրուցակիցները հանգամանալից քննարկեցին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված բանակցային գործընթացին առնչվող հարցեր։

«Մահախոսականները պահեք ձեզ» Շարմազանովը՝ Զուրաբյանին

Քիչ առաջ ՀՀ ԱԺ նիստում, անդրադառնալով բյուջեի հաշվետվության առիթով հնչած հայտարարություններին, մասնավորապես ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի` Ադրբեջանի հետ կապված ակնարկներին, ՀՀ ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն ասաց. «Անդրադառնամ հայտնի հռետորին, որն ամեն ինչ կապեց Ադրբեջանի, Ադրբեջանի խնդրի հետ: Մի մտահոգվեք Ղարաբաղի մասին, քանի մենք ենք իշխանության, իսկ մենք դեռ երկար ենք լինելու իշխանության, Ղարաբաղի ժողովրդի […]

Գալուստ Սահակյանը հրավիրվել է Չինաստան

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունիսի 10-ին ընդունել է ՉԺՀ Ժողովրդական ներկայացուցիչների համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահի տեղակալ Ճեն Չանջիի գլխավորած պատվիրակությանը: Ողջունելով Ճեն Չանջիի այցը Հայաստան` ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն իր ցավակցությունն է հայտնել Չինաստանի Խուբեյ նահանգում` Յանցզի գետում, մարդատար նավի խորտակման կապակցությամբ, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել: ԱԺ նախագահը կարեւորել է […]

Հյուսիսային պողոտայի իր բնակարանում հայտնաբերված տարեց կնոջը խեղդել են

Նախօրեին Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում հանկարծամահ է եղել 93-ամյա Սաբհա Մանսուրին: Տեղում զննելով՝ դատաբժիշկը նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տարեց կնոջը սպանել են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, 93-ամյա կնոջ մահվան պատճառները պարզելու նպատակով նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, […]

Որքանով է վաճառվել Որոտանը

Որոտանի կասկադի վաաճառքը իրականացվել է 85 միլիարդ 813 միլիոն դրամով, վճարումը կատարվելու է երկու էտապով՝ 50% հիմա, և 50% մեկ տարի հետո: Այս մասին ԱԺ-Կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը՝ պատասխանելով ՀՀԿ-ական Հայկ Գրիգորյանի հարցին: «Վերազինում բաժնի համաձայն 51 միլիոն եվրո ներդրումների հետ կապված իրոք այդ պայմանավորվածությունը ձեռք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հունիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
ՄայիսիՀուլիսի