23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ռեժիմը կրակի հետ է խաղում.ՀԽ հայտարարությունը

Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը արձանագրում է, որ ռեժիմը էլեկտրաէներգիայի սակագնի թանկացմամբ հերթական անգամ կատարում է օտարի կամքը և նրա հետ ձեռք ձեռքի տված ևս մեկ չափաբաժնով ձգում է մեր ժողովրդի պարանոցին հագցված կեղեքման պնդօղակը:

Երկրում առաջացած արտակարգ և պայթյունավտանգ իրավիճակում ցանկացած  կեղեքիչ քայլ կարող է ինքնաբուխ և անկառավարելի ընդվզման առիթ դառնալ:

Ռեժիմը, այս ամենը հասկանալով հանդերձ, կրակի հետ է խաղում, որովհետև երկիրը քայքայման եզրին հասցնելուց հետո անգամ չի ցանկանում զսպել նույն ծավալներով ու տեմպերով թալանելու իր ախորժակը:

Ստեղծված իրավիճակը նկատի առնելով, Հիմնադիր խորհրդարանի քարտուղարությունը մեր ժողովրդին կոչ է անում նախապես պատրաստ լինել սոցիալական այս պայքարը քաղաքական հունով զարգացնելու և կազմակերպված անհնազանդության գործողություններով իր կամքը թելադրելու հեռանկարին:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ