05 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Հյուսիսային պողոտայի իր բնակարանում հայտնաբերված տարեց կնոջը խեղդել են

Նախօրեին Հյուսիսային պողոտայի թիվ 11 շենքի 9-րդ բնակարանում հանկարծամահ է եղել 93-ամյա Սաբհա Մանսուրին: Տեղում զննելով՝ դատաբժիշկը նախնական եզրակացություն է հայտնել, որ դիակի վրա բռնության հետքեր չկան, սակայն ավելի ուշ պարզվել է, որ տարեց կնոջը սպանել են: Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, 93-ամյա կնոջ մահվան պատճառները պարզելու նպատակով նույն օրը նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն, որի կատարման ընթացքում դիակի վրա հայտնաբերվել են քերծվածքներ, արյունազեղումներ՝ դեմքի, պարանոցի շրջաններում, կոկորդի փափուկ հյուսվածքներում, ենթալեզվային ոսկրի կոտրվածք, ինչպես նաեւ՝ կրծոսկրի մարմնի, աջից եւ ձախից՝ կողերի կոտրվածքներ, բժշկական միջամտությունների հետքեր:

«Նախնական ախտորոշմամբ, կնոջ մահվան պատճառ է դարձել մեխանիկական շնչահեղձությունը՝ պարանոցի օրգանների սեղմման հետեւանքով: Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դիտավորյալ սպանություն)»,- նշվում է ՔԿ հաղորդագրությունում: Մեր տեղեկություններով, սպանված կինը սիրիահայ է:

 
KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ