24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

ՕԵԿ-ը մերժվեց

Կառավարությունն ասյօր դեմ կարծիք հայտնեց «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Շիրակի մարզի համայնքներում և Գյումրի քաղաքում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» օրենքի նախագծին: ՀՀ ֆինանսների փոխնախարար Վախթանգ Միրումյանն ասաց, որ նախագծով առաջարկվում է առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի իրականացման գոր-ծունեությունից ստացված եկամուտները ազատել շրջանառության հարկից Գյումրի քաղաքի վարչական սահմաններում` 50 տոկոսի չափով, իսկ Շիրակի մարզի այլ համայնքների վարչական սահմաններում` ամբողջությամբ:

Նա ասաց, որ ողջունելի են համարում ներդրումային միջավայրի բարելավմանը և համայնքներում գործարար ակտիվության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումները, սակայն ՀՀ-ի ներդրումային միջավայրի գրավչության պակասը բացառապես հարկային գործոնով պայմանավորելը հիմնավոր չէ։

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ