Զինվորական կենսաթոշակի չափը մեծանում է
Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց փոփոխություն կատարել «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում: Ըստ այդ փոփոխութամբ այսուհետ սպայական անձնակազմի 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 40852 դրամ՝ 35728 դրամի փոխարեն: Սպայական անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 34028 դրամ՝ 29980 դրամի փոխարեն : Սպայական անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 22338 դրամ՝ 19756 դրամի փոխարեն:
Շարքային անձնակազմի (ԽՍՀՄ բանակի շարքային կազմ) 1-ին խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 36000 դրամ՝ 31500 դրամի փոխարեն: Շարքային անձնակազմի 2-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 26000 դրամ՝ 23100 դրամի փոխարեն:, Շարքային անձնակազմի 3-րդ խմբի հաշմանդամներին տրվող զինվորական կենսաթոշակի միջին չափը կկազմի 18000 դրամ՝ 15750 դրամի փոխարեն:
Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության շարքային կազմի մահացած (զոհված) զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակի չափը կկազմի 21000 դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում՝ 70000 դրամ: