15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Ձեռքերն այրել են ու հարկադրել.հացադուլ նախագահականի մոտ /վիդեո/

80 ամյա Թագուհի Չոլախյանը այսօր վաղ առավոտից հացադուլ է հայտարարել և իր բողոքի ձայնն է փորձում բարձրացնել նախագահական նստավայրի մոտ: Տարեց կինը վատառողջ է ու իր փոխանցմամբ բարձր ճնշում ունի: Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է ավելի ծայրահեղ քայլերի, քանի որ որդուն անհարկի մեղադրել են ու դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեզ պարզելով ձեռքի […]

Ամենաէժանը մոմը՝ Աստվածընկալում.օրվա կադր

Լուսանկարն արված է Արագածոտնի մարզի Հարթավանի Աստվածընկալ եկեղեցու մոտ: Չնայած եկեղեցին խոնարհված է, սակայն հարյուրավոր մարդիկ են գալիս այստեղ աղոթելու: Թերեւս ամենաէժանը մոմն այստեղ է վաճառվում՝ 50 դրամ: Հայաստանյան եկեղեցիներում այս տեսակ մոմերն արժեն 60 դրամ:

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր երկրի քաղաքացիների` Թուրքիա մեկնելու իրավունքը: Արական սեռի ներկայացուցիչներից հետո սահմանափակում է դրվել նաև իգական սեռի քաղաքացիների համար: Թուրքական «Sozcu.com» լրատվակայքի համաձայն` 18-40 տարեկան կանայք այսուհետև Եգիպտոսից Թուրքիա կարող են մեկնել միայն 72 ժամ տևող հարցաքննությունից հետո տրվող հատուկ թույլտվությամբ: Ըստ նույն աղբյուրի` այս միջոցառման նպատակն է կանխարգելել Եգիպտոսի քաղաքացիների`  Թուրքիայով […]

Առու կա, որ չպետք է ջուր խմես

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: ՕԵԿ խմբակցության Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանա, սակայն կան մի շարք մտավախություններ: Պատգամավորը շեշտեց, որ ըստ ծրագրի 4,1 միլիոն, ներառյալ հարկերը […]

«Մեծ վտանգի առջև ենք կանգնած»

«Փորձում են շահույթի հարցը լուծել եկամուտներ բարձրացնելով, սա առնվազն խոսում է  այն մասին, որ արդյունավետ կառավարում չկա»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին: Նա նշեց, որ դեպի բյուջե ֆինանսական հոսքերը նվազել են, ինչի ցուցանիշ է էներգակիրների նվազումը: «Տնտեսությունը մոտենում է կոլապսի, որովհետև էներգակիրների սպառման նվազումը նշանակում է, որ […]

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Բերձորի ազատագրման օրվան նվիրված միջոցառումներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է Բերձոր՝ քաղաքի ազատագրման 23-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին մասնակցելու նպատակով: Իր ողջույնի խոսքում Արայիկ Հարությունյանն ընդգծել է Բերձորի ազատագրման կարևորությունը շրջափակված Արցախը Հայաստանի Հանրապետության հետ ճանապարհային կապ հաստատելու  գործում: «Այդ ծանր օրերին Բերձորի ազատագրումը դարձավ համազգային նշանակության իրադարձություն, որի շնորհիվ բացվեց Արցախի բնակչության կյանքի ճանապարհը: Ավելին՝ տասնամյակների բաժանումից […]

Վարչապետից է կախված…պատրաստ են պայքարի կտրուկ միջոցների

Նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա են անում Նախագահական նստավայրի դիմաց: Աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ , «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հույս հայտնեց, որ գոնե այսօր նախագահականից որևէ մեկը կընդունի իրենց: Վերջինս նշեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու՝ ընդհուպ մինչև էլի նստացույցեր: Նա նշեց, որ Երվանդ Զախարյանի հայտարարությունից թեև արդեն անցել է մեկ […]

Անի Զախարյանի «հատուկ» առաջարկը

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները այսօր նորից բողոքի ակցիա էին անում նախագահական նստավայրի դիմաց։ Այսօրվ ա ակցիային միացել էր  «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը, որն իր աջակցությունը հայտնեց նաիրիտցիներին:  «Ես առաջարկում եմ նաիրիտցիներին ստեղծել հատուկ հանձնախումբ, որը կմշակի հատուկ ծրագիր, որով հնարավոր կլինի կարճ ժամկետներում վճարել նաիրիտցիների աշպատավարձերը, ինչպես նաեւ կլուծի գործարանի վերագործարկման խնդիրը: Ես […]

Բարեկարգվել է 1400 բակային տարածք

Երևանի քաղաքապետարանի գործունեության թափանցիկության բարձրացման համատեքստում քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը շարունակում է «Օրվա փաստը» խորագրի ներքո ներկայացնել Երևանի քաղաքապետարանի կողմից իրականացված աշխատանքները: Այս անգամ ներկայացնում ենք 2012-2014թթ. ընթացքում մայրաքաղաքում բարեկարգված բակերի քանակը: Մենք հաշվետու ենք մեր համաքաղաքացիներին:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի