16 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Առու կա, որ չպետք է ջուր խմես

Ազգային ժողովում քննարկվում է Հայաստանի Հանրապետության և Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի միջև 2014 թվականի նոյեմբերի 12-ին Հռոմում ստորագրված «Ենթակառուցվածքների և գյուղական ֆինանսավորման աջակցություն» ծրագրի (ԵԳՖԱԾ) ֆինանսավորման համաձայնագիրը: ՕԵԿ խմբակցության Հովհաննես Մարգարյանն ասաց, թե ոչ ոք դեմ չէ, որ Հայաստանում գյուղատնտեսությունը զարգանա, սակայն կան մի շարք մտավախություններ:

Պատգամավորը շեշտեց, որ ըստ ծրագրի 4,1 միլիոն, ներառյալ հարկերը և չհաշված ծախսերն ուղղվելու են ծրագրի կառավարմանը. «Ստացվում է, որ այս վարկային ծրագրի շուրջ 10 տոկոսն ուղղվելու է կառավարմանը: Մեր վարկերից մենք հսկայական գումարներ ենք տրամադրում այս կամ այն ծրագրի կառավարմանը և դրա շրջանակներում  խորհրդատվական աշխատանքներին: Բնական է, որ մեզ մոտ հարց է առաջանում, թե կոնկրետ ինչի վրա են ծախսվում գումարները»,-նկատեց նա՝ հավելելով, որ այսօր մեր երկրի արտաքին պարտքը հասնում է 5 միլիարդ դոլարի, իսկ մեր բյուջեն 2,5 միլիարդ չկա:

Պատգամավորը, դիմելով ծրագրի հիմնական զեկուցողին, ասաց, որ վերջինս պետք է պարզաբանումներ ներկայացնի կատարման արդյունքում ակնկալվող արդյունքների, այդ հատկացումների նպատակային ծախսերի, վարկային  և  դրան հավասարեցված այլ միջոցների նպատակային ծախսման նկատմամբ պետական արդյունավետ հսկողություն երաշխավորելու մասով:

«Սրանք կարևոր հարցեր են: Որքան էլ որ վարկերը անհրաժեշտ են մեր գյուղատնտեսության զարգացման համար, մենք պետք է հասկանանք, որ դրանք պետք է վերադարձնել: Մենք պետք է հետևենք, թե ինչպես է ծախսվում յուրաքանչյուր լումա: Պետք է հասկանալ, որ մեր երեխաներն են ետ վերադարձնելու այս վարկերը: Ժողովրդական խոսք կա. «Առու կա, որ չպետք է ջուր խմես»,-հայտարարեց պարոն Մարգարյանը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ