17 Օգոստոսի, Կիրակի, 2025
KFC

«Մեծ վտանգի առջև ենք կանգնած»

«Փորձում են շահույթի հարցը լուծել եկամուտներ բարձրացնելով, սա առնվազն խոսում է  այն մասին, որ արդյունավետ կառավարում չկա»,-այսօր «Հենարան» ակումբում ասուլիսին ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ խոսելով էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման մասին: Նա նշեց, որ դեպի բյուջե ֆինանսական հոսքերը նվազել են, ինչի ցուցանիշ է էներգակիրների նվազումը: «Տնտեսությունը մոտենում է կոլապսի, որովհետև էներգակիրների սպառման նվազումը նշանակում է, որ քիչ ավելի ծառայություն է մատուցվելու, քիչ պրանք է արտադրվելու, հարվածն էլ ընդունելու են ներքին արտահանողները, արտահանումն էլ էլ ավելի կնվազի, առևտրային սալդոն կլինի էլ ավելի բացասական»,-բացատրեց նա:

Ըստ նրա՝ մեծ վտանգի առջև ենք կանգնած, քանի որ Հայաստանն արդեն չի կարող թաքցնել ընդհանրապես կառավարման ու մասնավորապես պետական կառավարման սարսափելի անարդյունավետ լինելը: Նա նկատեց, որ եթե էլեկտրաէներգիան թանկանա, կլինի գնաճային մեծ ճնշում, սոցիալական վատ հետևանքներ կլինեն, ինչպես նաև շղթայական թանկացում: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ