05 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ձեռքերն այրել են ու հարկադրել.հացադուլ նախագահականի մոտ /վիդեո/

80 ամյա Թագուհի Չոլախյանը այսօր վաղ առավոտից հացադուլ է հայտարարել և իր բողոքի ձայնն է փորձում բարձրացնել նախագահական նստավայրի մոտ: Տարեց կինը վատառողջ է ու իր փոխանցմամբ բարձր ճնշում ունի:

Մեզ հետ զրույցում նա նշեց, որ պատրաստ է ավելի ծայրահեղ քայլերի, քանի որ որդուն անհարկի մեղադրել են ու դատապարտել 12 տարվա ազատազրկման: Մեզ պարզելով ձեռքի նկարը Չոլախյանը ասաց, որ անհիմն մեղադրանքը հաստատելու համար քննիչը այրել է որդու ձեռքերը:

Թագուհի Չոլախյանը մնացել է միայնակ, առանց խնամքի: Նա հավատում է, որ երկրի նախագահը կօգնի իրեն վերահաստատելու արդարադատությունը:

Մենք նախկինում անդրադարձել ենք Հովհաննես Չոլախյանի պատմությանը:

Հովհաննես Չոլախյանի հարազատների փոխանցմամբ նա բնական կարիքները հոգալու համար տաքսի ավտոմեքենայից իջել է «Սևան» ՔԿՀ տարածքում, սակայն բերման է ենթարկվել:

Հովհաննեսի մոտ ոչինչ չի հայտնաբերվել ու նրան ազատ են արձակել, նախնական արձանագրության մեջ ընթերականներ չեն եղել:

Հովհաննես Չոլախյանի հարազատները հավաստում են, որ Չոլախյանից 200 դոլար են պահանջել նրան այլևս այս գործով չանհանգստացնելու համար: Հովհաննեսը հրաժարվել է վճարել: Արդյունքում դատապարտվել է թմրանյութը ՔԿՀ տարածք արտանետելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ