16 Հուլիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Մայիսի 2015

Վրաստանի նախագահը կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ կողմ է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների խստացմանը, չնայած դրանք բացասաբար են ազդում Վրաստանի տնտեսության վրա, գրում է apsny.ge-ն: Նա նշել է, որ այդ միջոցներն անհրաժեշտ են հարևան երկրների հանդեպ ՌԴ-ի քաղաքական գործողությունների անընդունելիությունը ցուցադրելու համար: «Տարածաշրջանում […]

ԱՄՆ դեսպանը նշում է Հոմոֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրը

Մայիսի 17-ին նշվող Հոմոֆոբիայի, տրասֆոբիայի ու բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա առիթով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հանդիպում ունեցավ Հայաստանի  քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ, ովքեր զբաղվում են ԼԳԲՏ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ և տրանսգենդեր) մարդկանց  իրավունքների պաշտպանությամբ: Հանդիպման ընթացքում քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները դեսպան Միլսին ներկայացրեցին իրենց գործունեությունն ուղղված Հայաստանում ԼԳԲՏ-ների իրավական ու մարդու իրավունքների լիակատար պաշտպանության ապահովմանը: […]

Կտաքանա

Մայիսի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: 20-23-ին առավելապես հյուսիսային և արևելյան շրջաններում երեկոյան ժամերին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ. արագությամբ: Քամին` հարավ-արևմտյան` 5-10 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը, 20-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով, այնուհետև կնվազի 1-2 աստիճանով:

Վաղը նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին. Սիրուշո

Երգչուհի Սիրուշոն  իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է «Եվրատեսիլ 2015»-ում Հայաստանի ներկայացուցիչ «Genealogy» խմբի լուսանկարը` մրցույթի բացման արարողությունից և կատարել հետևյալ գրառումը. «Վաղը նորից «մասնակցում» եմ Եվրատեսիլին։Մեր մասնակիցներն այս տարի ներկայանալու են «Պռեգոմեշ» հայկական զարդերով. Մեծ հաջողություն եմ մաղթում և փոխանցում անսահման էներգիա»:

Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառում Ժնևում

Մայիսի 16-ին ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզսստանի, Տաջիկստանի մշտական ներկայացուցչությունների մասնակցությամբ տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-րդ տարեդարձին: Միջոցառմանը Հայաստանը ներկայացավ իր ազգային տաղավարով, որում զետեղված էին ֆաշիզմի դեմ մղված պայքարում հայ ժողովրդի ունեցած մեծ ներդրումը պատկերող պաստառներ, մարշալներ Հովհաննես Բաղրամյանի, Համազասպ Բաբաջանյանի, Սերգեյ Խուդյակովի (Արմենակ Խամփերյանցի), Ագանովի […]

Նախընտրական շրջանում Թուրքիայում պայթեցվում են կուսակցական գրասենյակներ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) մեկնաբանել է Թուրքիայի Մերսին և Ադանա  քաղաքներում  կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումները, երբ նշյալ գերասենյակների մոտ միաժամանակ պայթյուններ են կազմակերպվել: Ահաբեկչական հարձակման հետևանքով 6 ԺԴԿ-ական վիրավորվել է: Նրանցից 3-ի դրությունը ծանր է: Ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականը, վկայակոչելով ԺԴԿ-ի հայտարարությունը նշում է, որ Մերսինում և Ադանայում իրականացված հարձակումների քաղաքական պատասխանատվությունը բացի Թուրքիայի […]

Պետք է բացառել նոր թալեաթների, նոր քեմալների եւ նոր հիտլերների ծնունդը. Էդուարդ Շարմազանով

ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մայիսի 18-ին Աթենքում մասնակցել է «Ցեղասպանությունների եռամիասնություն. հայեր, հույներ, ասորիներ» միջազգային համաժողովին: ԱԺ փոխնախագահը հանդես է եկել ելույթով՝ մասնավորապես նշելով. «Հայաստանի Ազգային ժողովը մարտի 24-ին միաձայն ընդունել է հայտարարություն, որով դատապարտել է Օսմանյան Թուրքիայում հույների եւ ասորիների ցեղասպանությունը: Այս հայտարարությամբ մենք վերահաստատել ենք մեր դիրքորոշումը պայքարելու ցեղասպանություն երեւույթի ճանաչման […]

Աշոտյանը՝ Կոնչիտային եռագույն նվիրելուց

Կարող ենք տարբեր կերպ ընկալել ԵՎՐԱՏԵՍԻԼԻ մեր մասնակիցների այսօրվա դրվագը:Բայց, համաձայնեք, որ լավագույն միտքը չէ կիսաեզրափակչից մեկ օր առաջ նման խիստ և անբարեհաճ վերաբերմունք դրսևորել մեր երգիչների հանդեպ: Մնացածը հետո կքննարկեինք: Իսկ այս օրերին նրանք բոլորիս աջակցության, համակրանքի, խրախուսանքի և քաջալերման կարիքն ունեն:Համարենք միջադեպը սպառված, երկրպագենք մեր վեցյակին և հաջողութոյւն մաղթենք ԶԵՆԵՈԼՈԶԻ խմբին:Թող մեր եռագույնի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
ԱպրիլիՀունիսի