18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Նախընտրական շրջանում Թուրքիայում պայթեցվում են կուսակցական գրասենյակներ

Թուրքիայի «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (ԺԴԿ-HDP) մեկնաբանել է Թուրքիայի Մերսին և Ադանա  քաղաքներում  կուսակցության գրասենյակների վրա իրականացված հարձակումները, երբ նշյալ գերասենյակների մոտ միաժամանակ պայթյուններ են կազմակերպվել: Ահաբեկչական հարձակման հետևանքով 6 ԺԴԿ-ական վիրավորվել է: Նրանցից 3-ի դրությունը ծանր է:

Ընդդիմադիր «Cumhuriyet» պարբերականը, վկայակոչելով ԺԴԿ-ի հայտարարությունը նշում է, որ Մերսինում և Ադանայում իրականացված հարձակումների քաղաքական պատասխանատվությունը բացի Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից և վարչապետ Ահմեթ Դավութօղլուից կրում են նաև Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մնացած անդամները:

«Հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ մեր կուսակցության դեմ ուղղված հարձակումներն ավելանում են: Մինչև այսօր 60 տեղերում` մեր շենքերի, մեր անդամների, մեր կամաավորների, ներառյալ Գլխավոր կենտրոնի դեմ իրականացվել են  հարձակումներ»,-նշվում է ԺԴԿ-ի հայտարարության մեջ:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ