15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Վարչապետից է կախված…պատրաստ են պայքարի կտրուկ միջոցների

Նաիրիտցիները կրկին բողոքի ակցիա են անում Նախագահական նստավայրի դիմաց: Աշխատակիցների ակցիաները համակարգող խմբի անդամ , «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի պատասխանատու Անուշ Հարությունյանը հույս հայտնեց, որ գոնե այսօր նախագահականից որևէ մեկը կընդունի իրենց:

Վերջինս նշեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու՝ ընդհուպ մինչև էլի նստացույցեր: Նա նշեց, որ Երվանդ Զախարյանի հայտարարությունից թեև արդեն անցել է մեկ շաբաթ, սակայն որևէ նորություն դեռևս չկա: 

Հարությունյանը հայտնեց, որ իրենք ունեն ԱԺ-ի աջակցությունը, սակայն վերջիններս լծակներ չունեն և միայն կարողանում են հորդորել կառավարությանը հետևողական լինել Նաիրիտի հարցում:

«Վարչապետի հետ վերջին հանդիպման ժամանակ՝ նա խոստացավ մեզ մայիսի 20-25-ը ժամանակահատվածում մեզ ընդունել ու եթե նորություններ լինեն հայտնել: Ես ենթադրում եմ, որ այդ օրերին մենք կհանդիպենք և նրա ասածից կախված կլինի մեր հետագա գործողությունները»,-նշեց Անուշ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ հարկադիր պարապուրդի մատնված՝ «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակիցների՝ 18-24 ամսվա աշխատավարձերի պարտքը կազմում է մոտ 15 մլն դոլար: Նրանք բազմիցս հավաքվել են Կառավարության եւ նախագահականի մոտ՝ պահանջելով իրենց խնդիրների լուծում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ