26 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր քաղաքացիների մուտքը Թուրքիա

Եգիպտոսի կառավարությունը սահմանափակել է իր երկրի քաղաքացիների` Թուրքիա մեկնելու իրավունքը: Արական սեռի ներկայացուցիչներից հետո սահմանափակում է դրվել նաև իգական սեռի քաղաքացիների համար:

Թուրքական «Sozcu.com» լրատվակայքի համաձայն` 18-40 տարեկան կանայք այսուհետև Եգիպտոսից Թուրքիա կարող են մեկնել միայն 72 ժամ տևող հարցաքննությունից հետո տրվող հատուկ թույլտվությամբ:

Ըստ նույն աղբյուրի` այս միջոցառման նպատակն է կանխարգելել Եգիպտոսի քաղաքացիների`  Թուրքիայով Սիրիա մեկնելն ու այնտեղի իսլամիստ ծայրահեղականների զինյալ խմբավորումնեին միանալը:

Ավելի վաղ կառավարությունը որոշում էր կայացրել, ըստ որի, Եգիպտոսի քաղաքացի հանդիսացող 18-40 տարեկան տղամարդիկ սկսյալ 2014-ի դեկտեմբերից կարող են Թուրքիա մեկնել միայն վերոնշյալ հատուկ թույլտվության առկայության դեպքում:

Աղբյուր`    Ermenihaber.am

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ