Եվրախորհրդարանի՝ Ցեղասպանության վերաբերյալ բանաձևը 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է. ԵԽ զեկուցող

Եվրախորհրդարանի զեկուցող Քեթի Պիրին, մեկնաբանելով ԵԽ-ի՝ ապրիլի 15-ի լիագումար նիստում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի թեմայով քննարկումներից հետո ընդունած բանաձևը, հայտարարել է, որ այդ որոշումը մեկ դար առաջ տեղի ունեցած իրադարձությունների քաղաքական դատավճիռն է, գրում է artsakhpress.am-ը։ Թուրքական «Անադոլու» լրատվական կայքի փոխանցմամբ՝ «ընդունված բանաձևը որևէ առնչություն չունի Եվրամիության հետ բանակցությունների գործընթացի հետ։ Դա հավելյալ լծակ չէ Թուրքիայի […]