Սրբապիղծ գործարք՝ լռության դիմաց

Վանքերն ու եկեղեցիները ոչինչ անել չեն կարող, եթե հոգու տաճարը ներսից է քանդված: Սրբապղծությունը մեծագույն մեղքն է: Դա չնկատելը՝ հանցագործություն: Դավը նյութվում է այն ժամանակ, երբ թիրախում հայտնվածի՝ քավության նոխազի, միտքն է զբաղված: Վերջին ամիսներին հայ հասարա-քաղաքական միտքը զբաղված էր, այնպես, ինչպես երբևէ: Ներքաղաքական զարգացումներ, հայ-ադրբեջանական սահմանի անհանգստություն և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներ…: Հայ ժողովրդի […]